Armenian text to speach

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակների տակից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տան փլուզում է տեղի ունեցել և փլատակների տակ արգելափակված քաղաքացի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է 76-ամյա Թամարա Ա.-ին պատկանող տունն ամբողջությամբ:

Փրկարարները, պարեկները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության Էջմիածնի ԳԳՄ-ի աշխատակիցները փլատակաների տակից դուրս են բերել Թամարա Ա-ին, ում այնուհետև պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը և տեղում օպերատիվորեն ժամանած «Էջմիածին» բժշկական կենտրոնի բժիշկներն օգնություն են ցուցաբերել նրան:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս