Մինսկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 29-ին Մինսկում պետության ղեկավարների մակարդակով անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները քննարկելու են Մաքսային միության ու Միասնական տնտեսական տիրույթի շրջանակներում փոխգործակցության հիմնական ուղղությունների հարցը, ամփոփելու են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ երեք երկրների կառավարությունների կատարած աշխատանքները՝ այն 2014 թվականի մայիսի վերջին ստորագրելու համար: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է գործարկվի 2015 թվականի հունվարի 1-ից:

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 29-ին դիտարկելու են եվրասիական տնտեսական ինտեգրման մասնակիցների կազմի հետագա ընդլայնման հարցը՝ ներառյալ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տիրույթին Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցելը:

Քննարկվելու է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: 




Լրահոս