«Քառյակը» հանրահավաքներ կանցկացնի Երևանում ու մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ոչ իշխանական չորս ուժերի քննարկումից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողներին հայտնեց, որ նիստում քննարկել են նաև կարմիր գծերի ու արագաչափերի հետ կապված հարցերը:

«Մենք գտնում ենք, որ այդ լսումներից հետո հաջորդ քայլը պետք է այդ խնդրի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը լինի: Եթե քաղաքական մեծամասնությունը մերժի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշումը, ապա մենք կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքները, հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի այդ հարցով արտահերթ նիստ հրավիրվի»,- նշեց նա:

Ստեփան Մարգարյանը նշեց, որ քննարկվել է նաև քառյակի համատեղ օրակարգի հարցը:

«Որոշվել է շարունակել քառյակի ֆորմատով գործունեությունը և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ: Երևանում ու մարզերում նախատեսվում է անցկացնել քառյակի ֆորմատով հանրահավաքներ, հանդիպումներ` դահլիճներում», – նշեց նա:





Լրահոս