Մահվան ելքով ավտովթար Երևան-Սևան ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այօսր՝ ապրիլի 26-ին, ժամը 02.02-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան 46-րդ կմ-ում` Հրազդան քաղաքի ՃՈ պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» մակնիշի 21ՍՏ247 (վարորդ՝ Մ. Մ., ծնվ.1969թ.) եւ «Նիսսան» մակնիշի 56 VV 777 համարանիշների (վարորդ՝ Հ. Հ.) ավտոմեքենաները, ինչից 45-ամյա Հ.Հ.-ն տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ սահմանազատել տարածքը:




Լրահոս