Այսօր ջուր չի լինելու Կենտրոնի որոշ հատվածներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 9-11 փ.-ների, Հերացի փ., Մյասնիկյան պող. 2, 4 համարների, Չարենցի 1-ին նրբ. եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս