Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին դատախազը խիստ ծանր է տարել իրեն համակարգից ազատելու հանգամանքը․ ինչ հույս ուներ․ մանրամասներ ինքնասպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի ողբերգական դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մտերիմները պատմեցին, որ նա հոգեբանորեն խիստ ընկճված վիճակում է եղել, քանի որ ազատել էին իր հարազատ դատախազական համակարգից:

Հիշեցնենք, որ նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024 թվականին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

ArmLur.am-ը հայտնել էր, որ առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Երևանում: ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել էր նախկին դատախազի դին: Ըստ նրա մտերիմների Տիգրան Սուքիասյանը կարմիր դիպլոմով ավարտել էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, արդարամիտ, սկզբունքային և մարդասեր անձնավորություն էր, որևէ մեկի հետ անձնական խնդիրներ կամ վնասակար սովորություններ չի ունեցել, ուներ գեղեցիկ ընտանիք, մանկահասակ դուստր: Ըստ նրա հարազատների, Տիգրան Սուքիասյանն իր մասնագիտական ուղու զգալի մասը նվիրել էր դատախազական համակարգին և պետական ծառայությանը: Հարազատների պնդմամբ, նա 2019 թվականից մինչև 2022 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնը: 2022 թվականի դեկտեմբերին նրան որոշեցին մարզ ուղարկել Սյունիք: Չնայած առաջնեկով հղի կնոջ հետ Երևանում մշտական բնակությանը` Սուքիասյանին Մալաթիայի դատախազությունից տեղափոխել էին Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Միգուցե մտածել էին, որ նոր ամուսնացած և երեխայի սպասող դատախազը հնարավորություն չի ունենա և կհրաժարվի բնակության վայրից հեռու գտնվել և ինքնակամ ազատման դիմում կգրի: Սակայն Սուքիասյանը մեկնել էր Կապան:

2023 թվականի դեկտեմբերին, Աննա Վարդապետյանի որոշմամբ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Սուքիասյանը չէր վիճարկել այն դատարանում՝ չցանկանալով որևէ կերպ վնասել դատախազական համակարգը՝ հույսով, որ մի օր վերադառնալու է և դեռ հնարավորություն կունենա իր ջանքերը ներդնելու իրավակարգի ամրապնդման և պետությանն անշահախնդիր ծառայելու պատվաբեր գործում:

Ըստ հարազատների՝ Սուքիասյանն այդպես էլ չի համակերպվել և հաշտ չի եղել իր նկատմամբ կատարված անարդարության հետ եւ մշտապես հույս է ունեցել, որ կվերադառնա համակարագ, սակայն նրա մարմինը փետրվարի 22-ին գտան Հրազդանի կիրճում:

Արդյոք կյանքին վերջը տալը կապ ունի նրա համակարգը լքելու հետ, թե այլ խնդիրներ է ունեցել նախկի դատախազը, կպարզի քննությունը, որն արդեն սկսվել է:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս