Armenian text to speach

Արտաքին հետախուզության ծառայության պետը ԱԺ է գնալու․ ի՞նչ կա օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 27-ին ազգային ժողով է գնալու ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։

ArmLur.am տեղեկացավ, որ Գրիգորյանը պետք է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաձնաժողովում նախագիծ ներկյաացնի։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, նախագծերը վերաբերում են արտաքին հետախուզական գործունեությանը և արտաքին հետախուզության ծառայությանը, օպերատիվ հետախուզական գործունեությանը, պաշտոնատար անձնանց գործունեության ապահովմանն ու սոցիալական երաշխիքներին։

Գրիգորյանը հանձնաժողովին առաջարկելու է այս նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարել։

Նախագծերի հարակից զեկուցող նշանակված է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս