2024թ. ապրիլին ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում։ Վթարի հետեւանքով 4 զինծառայող զոհվել էր, ևս 20-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ վարորդը չի դրսևորել պատշաճ ուշադրություն, ինչը հանգեցրել է ողբերգական ելքով վթարի։ Դատական նիստերին քննվում են դեպքի հանգամանքները, վկաների ցուցմունքները եւ փորձագիտական եզրակացությունները։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատական նիստերը բավականին լարված են անցնում ու մահացած զինծառայողների ծնողները արդարություն են պահանջում՝ նշելով, որ բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























