Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Քիչ առաջ գրել էինք, որ այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան։



















































































