Armenian text to speach

Նավթի գները աճել են՝ ԱՄԷ-ի ՕՊԵԿ-ից դուրս գալուց հետո և Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավթի համաշխարհային շուկաներում առաջացել է լուրջ անկայունություն այն բանից հետո, երբ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է , որ  դուրս է գալիս OPEC-ից և դրա ընդլայնված ձևաչափից՝ OPEC+-ից։ Որոշումը, որը ուժի մեջ կմտնի ուրբաթ օրվանից, համարվում է կազմակերպությունից տարիներ տևած անդամակցության ավարտ։

Այս քայլը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության և Իրանի հետ հակամարտության ֆոնին, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակումների պայմաններում, ինչը լրացուցիչ ճնշում է ստեղծում համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։

Շուկաները անմիջապես արձագանքել են․ նավթի գները սկզբում նվազել են մոտ 2–3 տոկոսով՝ ավելցուկային մատակարարման սպասումների պատճառով, սակայն կարճ ժամանակ անց կրկին բարձրացել են՝ աշխարհաքաղաքական ռիսկերի աճի հետևանքով։ Ներկայում ԱՄՆ WTI նավթը գերազանցում է 105 դոլարը մեկ բարելի համար, իսկ Brent տեսակի նավթը՝ 112 դոլարը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄԷ-ի դուրս գալը կարող է թուլացնել ՕՊԵԿ-ի ազդեցությունը շուկաների վրա և մեծացնել ԱՄՆ նավթարդյունահանողների դերը, մինչդեռ Հորմուզի նեղուցում շարունակվող լարվածությունը շարունակում է մնալ համաշխարհային էներգետիկ անվտանգության հիմնական ռիսկերից մեկը։

Անի Վարդանյան




Լրահոս