Իրանն անում է հնարավոր ամեն ինչ՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գինը բարձրացնելու համար։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք նույնիսկ հորինում են կեղծ հարձակումներ, ականների տեղադրումներ և այլ բաներ, քանի որ այժմ Հորմուզի նեղուցով ավելի շատ նավթ է անցնում, քան անգամ հակամարտության սկսվելուց առաջ։
Նրանք շարունակում են սպանել ցուցարարներին և բոլոր նրանց, ովքեր հայտնվում են իրենց ճանապարհին։ Սա իսկապես չար վարչակարգ է, և ես միայն կարող եմ հուսալ, որ ամերիկյան հանրությունը և աշխարհը կհասկանան, թե որքան չար են նրանք։
Յոթ ամսից էլ պակաս ժամանակահատվածում 75,000 ցուցարար է սպանվել։ Ցնցող է, որ աշխարհը և «Դեմոկրատ» կուսակցությունը, կարծես, անտարբեր են։
Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ, և նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա»,-նշել է նա։
























































































