Armenian text to speach

Դեռ ուղեցույց են հաստատում ու հասարակությունից թաքցնում մեր անվտանգությանը վերաբերող հարցերը․ Արման Թաթոյանը՝ սահմանազատման հանձնաժողովի երեկվա նիստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արման Թաթոյանը արձագանքել է սահմանազատման հանձնաժողովի երեկվա նիստին՝ նշելով, որ հասարակությունից թաքցնում են մեր անվտանգությանը վերաբերող կենսական հարցերը։

Նրա խոսքով՝ հանրությունը կանգնած է փաստի առաջ՝ առանց բավարար և հստակ տեղեկատվության․«Երեկ արթնացանք և տեսանք ադրբեջանական ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանում, և մեզ մնաց միայն կռահել, թե ինչ է այն անում Երևանում։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստ, սակայն այդ հայտարարությունը որևէ հստակ տեղեկություն չէր պարունակում քննարկված հարցերի մասին»։

Թաթոյանը ընդգծել է, որ սահմանազատման գործընթացը անմիջականորեն կապված է Հայաստանի անվտանգության հետ, սակայն հանրությունը դրա մասին գրեթե տեղեկացված չէ։ Նա հիշեցրել է, որ արդեն ներկայացվել են ապացույցներ, այդ թվում՝ արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամրապնդվում է հայկական տարածքներում և նոր դիրքեր է կառուցում։

Թաթոյանի կարծիքով՝ տեղեկատվության պակասը կարող է պայմանավորված լինել քաղաքական հաշվարկներով, այդ թվում՝ նախընտրական գործոններով։ (Գ)




Լրահոս