Իսրայելը ցանկանում է ապագայում պահպանել Իրանի նկատմամբ գործողությունների ազատությունը՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ մեկնաբանելով հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները:
«Իսրայելը պետք է ապահովի, որ ապագայում ևս մենք պահպանենք անկախ գործելու հնարավորությունը՝ Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու համար։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես հանձնարարել ենք Պաշտպանության բանակին համապատասխանաբար պատրաստվել դրան»,- նշել է պաշտոնյան:
Կացը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ բանակցությունները վարում է՝ ելնելով ամերիկյան շահերից, ներառյալ՝ Իսրայելի հետ ընդհանուր շահերը Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու հարցում:
Նախարարի խոսքով՝ Թել Ավիվն ակնկալում է, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա այդ սկզբունքին:




























