ArmLur.am-ի «Խա՞չ, թե՞ իշխանություն» հաղորդաշարի անդրանիկ հյուրերն են Արժանապատիվ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։
Հաղորդման թեման է «Եկեղեցու և պետության դերը պատերազմի ժամանակ»։ Հաղորդման ընթացքում Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը ներկայացրել է պատերազմելու քրիստոնեական հիմքերը, արդարացված պատերազմը և իր հոգևոր ծառայությունում հանդիպած դժվարությունների մասին։ Պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ներկայացրել է իշխանության և պետության տեսլականը, իսկ կրոնագետ ու փիլիսոփա Վարդան Խաչատրյանը վերլուծել ու գնահատել է ներկայացված երկու տեսակետները։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























