Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կիևյան կամրջի աշխատանքները խնդիրներ ա առաջացրել»․ ե՞րբ կավարտվի շինարարական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին:

«Կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետև որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են և առաջին հերթին երևանցիների անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ քաղաքում բազմաթիվ խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված: Ժամկետների և աշխատանքի որակի հետ կապված մեր վերահսկողությունը պետք է շատ ինտենսիվ լինի»,- նշել է Ավինյանը:

Նշենք, որ այս ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում՝ ներառյալ երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում:

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս