Հաջորդ մրցաշրջանում նորից կլինեմ. Արսեն Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ի մարզիչ Արսեն Վենգերը «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի հետ խաղից հետո հայտնել է, թե կշարունակի գլխավոր մարզչի պաշտոնում իր աշխատանքը նաև հաջորդ խաղաշրջանում: Ֆրանսիացի մասնագետի հետագա ճակատագրի մասին շատ էր խոսվում, որ նրա պայմանագիրը մինչև հունիսի 30-ն էր կնքված, իսկ նոր պայմանագիր դեռ չէր կքնվել:

«Հաջորդ մրցաշրջանում դուք ինձ նորից կտեսնեք: Ես չգիտեմ, թե երբ կքնեմ նոր պայմանագիր, բայց իմ խոսքը իմ խոսքն է: Դա կապված չէ այն հանգամանքի հետ, թե մենք ինչպես կխաղանք Անգլիայի գավաթի խաղարկությունը: Բայց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն իսկապես կարևոր էր», – Վենգերի խոսքերը փոխանցում են բրիտանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» խաղը կայացել էր Անգլիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում և ավարտվեց Վենգերի սաների հաղթանակով` 1:0 հաշվով: Դա «Արսենալ»-ի վերջին տնային խաղն էր այս մրցաշրջանում:




Լրահոս