Armenian text to speach

Ռուսական ուժերը հարվածել են ուղևորատար ավտոբուսին․ կան տասնյակ զոhեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ուժերը հոկտեմբերի 8-ին Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում հարվածել են ուղևորատար ավտոբուսի, ինչի հետևանքով, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է առնվազն 30, վիրավորվել՝ 18 մարդ։

Դոնեցկի մարզային ռազմական վարչության ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտարարել է, որ հարվածի պահին ավտոբուսը ուղևորներ էր տեղափոխում։ Անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով նա հանձնարարել է դադարեցնել Կրամատորսկի և Սլավյանսկի հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Ֆիլաշկինը հարձակումը որակել է որպես քաղաքացիական բնակչության դիտավորյալ թիրախավորում։ Կրամատորսկը, որը կարևոր վարչական և լոգիստիկ կենտրոն է Դոնեցկի հյուսիսում, շարունակում է մնալ ռուսական հարվածների թիրախ։




Լրահոս