Armenian text to speach

ԱՄՆ-ում 13 մարդու սպшնության համար դատшպարտվածին ցանկանում են ուղիղ եթերով մшհապատժի ենթարկել․ ԵՄ-ն զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը զգուշացրել է թվային հարթակներին, որ Եվրոպայում չպետք է ուղիղ եթերով հեռարձակվի ԱՄՆ-ում 13 մարդու սպանության համար դատապարտված Նիդալ Հասանի նախատեսվող մահապատիժը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Պենտագոնը հայտարարել են, որ 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմաբազայում հարձակում իրականացրած, ԱՄՆ բանակի նախկին հոգեբույժ Հասանի մահապատիժը նախատեսվում է դեկտեմբերի 3-ին, և քննարկվում է այն ուղիղ եթերով հեռարձակելու հնարավորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, կասկածի տակ է դրել հեռարձակման հարցը։

ԵՄ խոսնակ Թոմաս Ռեգնիեն նշել է, որ թվային հարթակները պետք է պահպանեն իրենց կանոնները, որոնք արգելում են մահապատիժների ուղիղ հեռարձակումը կամ բռնությունը գովաբանող ցնցող բովանդակությունը։ Նա ընդգծել է, որ կանոնները չկատարելու դեպքում ԵՄ-ն կարող է կիրառել «Թվային ծառայությունների մասին» օրենքով նախատեսված միջոցները։

ԱՄՆ վարչակազմը նախկինում քննադատել է ԵՄ օրենքը՝ այն համարելով «արտաքին գրաքննության» գործիք, մինչդեռ եվրոպական կողմը մերժում է այդ մեղադրանքը։




Լրահոս