Armenian text to speach

Պեսկովը հայտնել է՝ ովքեր են Ռուսաստանը ներկայացնելու Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն ու օմբուդսմեն Յանա Լանտռատովան նոյեմբերի 5-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը կներկայացնեն Ռուսաստանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնի Յանա Լանտռատովան, իսկ Կիրիլ Դմիտրիևի մասնակցությունը նույնպես նախատեսվում է։

«Հույս ունենք, որ այնտեղ կլինի Կիրիլ Դմիտրիևը։ Բայց հիմնական ներկայացուցիչը, որքան հասկանում եմ, Յանա Լանտռատովան է, եթե նա հասցնի տեղ հասնել»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ հանդիպումից մի քանի ժամ առաջ դեռևս բոլոր այն անձինք, որոնք պետք է մեկնեին Լանտռատովայի հետ, չէին ստացել ԱՄՆ մուտքի արտոնագրեր։

 

Անի Վարդանյան



Մամուլի Տեսություն

Լրահոս