Մխիթարյանը ցնցող ֆուտբոլիստ է. Հումելս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հենրիխ Մխիթարյանը ցնցող ֆուտբոլիստ է: Ruhrnachrichten.de-ի հետ զրույցում Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մատս Հումելսն այդպես է արտահայտվել Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպանի մասին:

«Մխիթարյանը մշտապես ճնշման տակ է դնում ինքն իրեն: Դա նշանակում է, որ նա ալարկոտ չէ: Մխիթարյանը ցնցող ֆուտբոլիստ է, և մենք բոլորս գիտենք դա: Ով հակառակն է պնդում` ֆուտբոլից ոչինչ չի հասկանում»,- նշել է նա:




Լրահոս