Armenian text to speach

Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ առանց ամսաթվեր կամ այլ մանրամասներ նշելու։

«Մենք պատրաստվում ենք այցին. այն նախապես համաձայնեցված էր։ Մանրամասները կհայտարարենք ավելի ուշ», – ասել է նա։




Մամուլի Տեսություն

Լրահոս