Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ИТАР-ТАСС-ին հետ հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի առաջնությանը և նշել, որ չի պատրաստվում ավարտել կարիերան:
«Դեռևս հայտնի չէ, թե կշարունակեմ հանդես գալ «Դինամո»-ում, թե՝ ոչ: Ղեկավարությունը սպասում է մրցաշրջանի ավարտին, որի արդյունքում էլ ամեն ինչ կորոշվի: Մի կողմից դա տհաճ է, մյուս կողմից՝ շատ լավ մոտիվացնում է մարզիկներին: Ինչ վերաբերում է ինձ, մտադիր եմ շարունակել պրոֆեսիոնալ կարիերաս, նաև ցանկանում եմ շարունակել հանդես գալ Հայաստանի հավաքականում», – նշել է նա:
Անդրադառնալով «Զենիթ»-ի դեմ խաղին՝ դարպասապահը նշել է, որ ակումբն ավելի ուժեղ է դարձել:
«Հարկ է առանձնացնել բրազիլացի Հալկին և պորտուգալացի Միգել Դանիին. նրանք շատ լավ խաղացողներ են: Մենք պետք է փորձենք խաղալ հաղթանակի համար, որպեսզի պոկվենք «Կրասնոդար»-ից և Սպարտակ»-ից ու հաջորդ մրցաշրջանում ապահովենք մեր մասնակցությունը Եվրալիգայում», – հայտարարեց նա: