Օդեսսայում հրկիզել են Տիմոշենկոյի շտաբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսսայում անհայտ մարդիկ հրկիզել են «Բատկիվշչինա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոնի նախընտրական շտաբը. տեղեկացնում է РИА «Новости»:

«Մայիսի 17-ի գիշերն այրվում էր Տիմոշենկոյի ՝ Օդեսսայի Սուվորովսկի շրջանում գտնվող նախընտրական շտաբը: Չարագործները կոտրել են պատուհանը շենքի ետևի մասում և «Մոլոտովի կոկտեյլ» նետել», – ասվում է կուսակցության հայտարարությունում:

Նշվում է, որ պահակը, որը գտնվում էր գրասենյակում, լսել է կոտրվող ապակու ձայնը, և, տեսնելով կրակը, կանչել հրշեջներին: Հրդեհը հանգցնելուց հետո պարզվել է, որ այրվել է գրասենյակի միայն մեկ սենյակը, տուժողներ չկան:




Լրահոս