
«Մարզահամերգային համալիրը» շարունակում է ձեռքից ձեռք անցնել:
Այսօր պարզ դարձավ, որ Երևանի ամենագեղեցիկ շինություններից մեկը կրկին վաճառվելու է:
Հասարակության վերաբերմունքը հերթական անհասկանալի գործարքի վերաբերյալ ճշտելու նպատակով Armlur.am-ը զրուցեց երևանցիների հետ:
Պարզվեց, որ հայերը կտրականապես դեմ են կառույցի օտարմանը:
Նրանք սիրով հիշեցին կառույցի շինարարությունը, և հավատացած են, որ «Համալիրի» վաճառքը ԲԱՄՕ ընկերությանը նույնպես սխալ է եղել:
Ավելին, շինության՝ դեռևս անհայտ սեփականատիրոջը չվստահելով` մարդիկ կասկածներ ունեն, որ մի օր այն կարող է փակվել և վերածվել գիշերային ակումբի:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան