«Կիլիկիա» առագաստանավն արգելափակվել է Սևանա լճի ծանծաղուտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին՝ ժամը 12.27-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (ուժեղ ալեկոծություն) նավը տատանվում է (5 ուղևորներով). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով «Կիլիկիա» առագաստանավը արգելափակվել է լճի ծանծաղուտում:

Ջրափրկարարները նավն անվնաս դուրս են բերել բաց լիճ:

ԱԻՆ




Լրահոս