Ուկրաինայի ընտրություններն ավարտվում են մեկ փուլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկների 9,85 տոկոսի մշակման տվյալներով, երկրի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների ձայների 54,8 տոկոսը: Այս մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել են Ուկրաինայի ԿԸՀ-ից:

Հանձնաժողովի տվյալներով, Յուլյա Տիմոշենկոյի օգտին են քվեարկել ընտրողների 13,25 տոկոսը, Օլեգ Լյաշկոյի օգտին՝ 8,48 տոկոսը, Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 5,55 տոկոսը, Սերգեյ Տիգիպկոյի օգտին՝ 4,47 տոկոսը, Միխաիլ Դոբկինի օգտին՝ 3,35 տոկոսը:

ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրողների մասնակցությունն ընտրություններին կազմել է 60,67 տոկոս: Ընտրությունների առաջին փուլի պաշտոնական տվյալները ԿԸՀ-ն պետք է հրապարակի հուլիսի 4-ից ոչ ուշ:




Լրահոս