Ուկրաինայի բանակը ռմբակոծում է Դոնեցկի օդանավակայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ուժայինները օդից ռմբակոծում են Դոնեցկի օդանավակայանը, օդ է բարձրացվել գրոհային ավիացիան:
РИА Новости –ի փոխանցմամբ, այս մասին հաղորդվում է ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչների Twitter-ի միկրոբլոգում:
Օդանավակայանը դադարեցրել է չվերթների սպասարկումը տեղական ժամանակով ժամը 07:00-ից:

Ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ Դոնեցկի օդանավակայանի կողմից պայթյուններ են լսվում, քաղաքի վրայով թռչում ն ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, օդանավակայանում ԴԺՀ-ի և ուկրաինական զինվորականների միջև փոխհրաձգություն է սկսվել:

«Ուկրաինացի օկուպանտները հրթիռային հարվածներ են հասցնում Դոնեցկի միջազգային օդանավակայանին: Դոնեցկի օդում ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ են: Օդանավակայանի վրա են հարձակվել 3 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ», – ասվում է հաղորդագրությունում:




Լրահոս