Կիևի ապագա քաղաքագլուխը կոչ է արել «ապամոնտաժել» Մայդանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՈւԴԱՐ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, որն էկզիտ-փոլերի տվյալներով` հաղթող է ճանաչվել Կիևի քաղաքապետի ընտրոթյուններում, հայտարարել է, որ ուկրաինական մայրաքաղաքի տարածքում գտնվող Մայդանի բարիկադները պետք է վերացվեն:

«Ես համոզված եմ, որ այսօրվա դրությամբ` բարիկադները կատարել են իրենց գործը», – հայտարարել է նա և հավելել, որ Կիևը պետք է վերադառնա նորմալ կյանքի:

Նախկին բռնցքամարտիկն առաջարկել է հուշահամալիր կառուցել եվրաինտեգրման ակցիաների ժամանակ զոհվածների հիշատակին:

Մամլո ասուլիսի ժամանակ Կլիչկոն խոստացել է վերացնել կոռուպցիան Կիևում և զբաղվել քաղաքային իշխանության արդիականացմամբ. տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս