«ԳԱԶ-3110»-ը շրջվել է Արփա գետը. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Արփի-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 109-րդ կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի 33 DU 675 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել Արփա գետը, ինչից վարորդ Վ. (ծնվ.1945թ.) եւ ուղեւոր Ա. (ծնվ. 1954թ.) Հարությունյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. եւ Ա. Հ.-երին, ովքեր տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս