Դիակ` ավտոմեքենայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, 1987 թ. ծնված Մուրազ Եղիազարյանի դիակը հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստելատեղից:

Ավտոմեքենան վթարված վիճակում կայանված է եղել Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կ/մ-ին: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն 




Լրահոս