«Վեստ Բրոմվիչը» Մովսիսյանի համար կառաջարկի 9 մլն ֆունտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ակտիվորեն շրջանառվում են Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հանդեպ տարբեր բարձրակարգ ակումբների հետաքրքրության մասին լուրերը:

Ըստ այդ տեղեկություններից մեկի` անգլիական «Վեստ Բրոմվիչը» ցանկանում է գնել  Յուրա Մովսիսյանին:

Անգլիական ակումբը պատրաստ է նրա տրանսֆերի համար ռուսական ակումբին վճարել 9 միլիոն ֆունտ ստերլինգ: Բանակցությունները նախատեսված են սկսել հաջորդ շաբաթ:

Ավելի վաղ նշվում էր, որ Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլն» ու «Վեստ Հեմը»:




Լրահոս