Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին ընկերական հանդիպումը: Այս անգամ մրցակիցը Գերմանիայի ազգային հավաքականն էր:

Ի տարբերություն մյուս խաղերի` Հայաստանի հավաքականի պաշտպանությունն այս անգամ ավելի հստակ էր գործում, հատկապես` անկյունայինների խաղարկման ժամանակ: Առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, իսկ մեր հավաքականն էլ միայն մեկ գոլային պահ կարողացավ ունենալ, որն էլ չօգտագործեց Գևորգ Ղազարյանը:

Արդեն երկրորդ խաղակեսից մոտ 7 րոպե անց Գերմանիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը: 51-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Լուկաս Պոդոլսկին գոլային փոխանցում կատարեց իսկ Շյուրլեն էլ բացեց խաղի հաշիվը:

Խաղի 68-րդ րոպեին Գերմանիայի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրականացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ընդամենը երկու րոպե անց Պոդոլսկին գրավեց մեր հավաքականի դարպասը և առաջ մղեց իր թիմին: 73-րդ րոպեին Հյովեդեսը խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ 76-րդ րոպեին էլ Միրոսլավ Կլոզեն խաղի հաշիվը դարձեց 4:1: Րոպեներ անց փոխարինման դուրս եկած Մարիո Գյոտցեն խաղի հաշիվը դարձրեց 5:1: Արդեն մի քանի րոպե անց կրկին Գյոտցեն հաշիվը դարձրեց 6:1:

Նշենք, որ խաղի ընթացքում վնասվածք էր ստացել Մարկո Ռոյսը. նա կարողացավ ոտքի կանգնել և քայլեր միայն իր խաղընկների օգնությամբ: Դրանից հետո միջազգային սպորտային կայքերում միանգամից լուրեր տարածվեցին, թե Ռոյսը վնասվածքի պատճառով, չի բացառվում, որ բաց թողնի Աշխարհի առաջնությունը:




Լրահոս