«Նաիրիտի» վերագործարկման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի  փոխնախարար Արեգ Գալստյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում կրկին լավատեսական հայտարարություններ է արել «Նաիրիտի» վերագործարկման շուրջ, սակայն որեւէ կոնկրետ տեղեկություն չի հայտնել։

«Բանակցությունները շարունակվում են»,- ասել է փոխնախարարը։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Նաիրիտի» վերագործարկման բանակցությունները Հայաստանը վարում է ռուսական «Ռոսնեֆտ» գերհսկա ընկերության հետ դեռ անցած տարվա սեպտեմբերից։ Դրանից հետո «Նաիրիտի» ճակատագրի մասին բոլոր հարցերին ի պատասխան  մեր բոլոր պաշտոնյաները հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են, ինչն արդեն կասկածներ է առաջացնում դրանց հաջող ավարտի վերաբերյալ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս