ՇՈՒՏՈՎ ԿԱՄՈՒՍՆԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանը գտել է իր երկրորդ կեսին եւ շուտով պատրաստվում է ամուսնանալ: Հարսնացուն Դիլիջանից է: Արտավազդն Անիի հետ ծանոթացել է դեռ 6-7 տարի առաջ իր քրոջ միջոցով: Մի քանի տարի հետո` 2010թ.  հոկտեմբերի 9-ին, նրանք հանդիպել են Դիլիջան քաղաքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, երբ Անին մոտեցել է Արտավազդին ու հիշեցրել, որ իր քրոջ` Էլիզայի ծանոթն է: Ժամանակի ընթացքում ընկերական շփումը վերածվել է սիրո, ու հիմա զույգը որոշել է ամուսնանալ: Նշանադրությունը հավանաբար կլինի ապրիլին: Արտավազդի խոսքերով` իրենք օրիգինալ հարսանեկան արարողություն են նախատեսում, որին ներկա կգտնվեն հարազատներն ու ընկերները եւ, իհարկե, քավորը` Արմեն Ամիրյանը: Մեզ մնում է միայն երջանկություն մաղթել զույգին:




Լրահոս