Հայտնաբերվել է անմահ կենդանի օրգանիզմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի գիտնականերին հաջողվել է աննախադեպ հայտնագործություն անել: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, նրանք հայտնաբերել են անմահ կենդանի օրգանիզմ: Մի շարք փորձաքննություններից հետո պարզվել է, որ լճերում ու խոնավ անտառներում ապրող որդերը կարող են հավերժ ապրել։Նրանք կարծում  են, որ որդերը կարող են վերակենդանանալ, նույնիսկ մարմինը կիսվելուց հետո։ Հետազոտության ընթացքում գիտնականները առնվազն 20 հազար որդ են մասնատել եւ որոշ ժամանակ անց դրանք առանձին ամբողջական մարմիններ են դարձել։ Գիտնականները համոզված են, որ այս բացահայտման շնորհիվ նրանց կհաջողվի հասնել մարդու անմահության գաղտնիքին։




Լրահոս