Ապր 21,2011 00:00 «Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կոչերի, իր քաղաքական պահվածքի համար դատապարտվեց, նրան չեն դատապարտել ժուռնալիստական գործունեության համար»:Աստղիկ Գեւորգյան 1in.amՏիկին Գեւորգյանը չասաց, չասաց, մեկ էլ այնպիսի հայտարարություն արեց, որով գուցե փորձում էր իշխանությունների արարքներն արդարացնել, սակայն էլի թարս բան ստացվեց: Փաստորեն, Երեւանի ավագանու անդամը պաշտոնապես հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է: Իսկ ղարաբաղցի քաղաքապետ Կարեն Կարապետյանի …
Ապր 21,2011 00:00 «Մենք պատասխանատու ընդդիմություն ենք»:Հրանտ Մարգարյան «nt.am»Այն, որ Հայաստանում կան պատասխանատու լրատվամիջոցներ, դա լսել էինք, բայց պատասխանատու ընդդիմություն ասվածը իսկապես նորություն էր: Ինչի՞ համար են պատասխանատու. այս հարցի պատասխանը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի մանրամասնել: Թեպետ առանց դրա էլ կարելի է եզրակացնել, որ Դաշնակցությունը մի տեսակ ուրիշ ընդդիմություն է. նրանք դեմ են իշխանությանը, բայց խորհրդարանում …
ԱՐՁԱԳԱՆՔ Ապր 21,2011 00:00 Երեկ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում սկսված Ազիզ Բաղդասարյանի գործով դատավարությունը անմիջապես ընդհատվել է, քանի որ ներկա չեն եղել ինչպես խուլիգանության մեջ մեղադրվող տիկին Բաղդասարյանի, այնպես էլ «տուժող»-ի` Բաղդասարյանի հարեւան Թելման Ենգիբարյանի շահերի ներկայացուցիչը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 4-ին: Նշենք, որ այս գործով նախօեին «Ժողովուրդ»-ի հոդվածին ծանոթանալուց հետո փաստաբան Աղասի Աթաբեկյանը զանգահարել էր օրաթերթի …
ՄԵԿԸ ՊԱՏԺՎԵՑ Ապր 21,2011 00:00 Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2010թ-ի հունվարի 1-ի դրությամբ ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու համար քրեական գործ հարուցելու մասին 926 դիմումներ եւ հաղորդումներ են ընդունվել: Եվ այս իրավիճակում հետաքրքիր է այն, որ ընդամենը 1 քրեական գործ է հարուցվել: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 60 որոշում է կայացվել, այդ թվում` հանցադեպի կամ հանցակազմի բացակայությամբ …
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՄՏԱՀՈԳ Է Ապր 21,2011 00:00 Ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում կա սեփականության իրավունքի խախտումներին առնչվող մոտ 2 տասնյակ գործ, իսկ քննարկվածներից 4-ի մասով կայացվել է վճիռ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ՄԻՊ կայքում անդրադառնալով սեփականության իրավունքին: Նա նաեւ նկատում է. «Սա մտահոգիչ է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանվածության առումով, բայց …
ԿՊԱՀԱՆՋԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ Ապր 21,2011 00:00 «Չի բացառվում, որ առաջիկայում ՀՅԴ խմբակցությունը ԱԺ-ում բարձրացնի վարչապետի վստահության եւ կառավարության հրաժարականի հարցը»,-երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` նշելով, որ կուսակցության ներկայացուցիչները միշտ էլ տարբեր առիթներով իրենց բացասական վերաբերմունքը հայտնել են կառավարության քաղաքականության մասին եւ մատնանշել են ձախողումները: Մինասյանը անդրադարձ կատարեց նաեւ ԿԲ-ի որդեգրած քաղաքականությանը` գնաճի զսպման ուղղությամբ` ասելով, …
ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԸ Ապր 21,2011 00:00 Վարչական վերաքննիչ դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ ապրիլի քսանին սկսվեց «Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» գործով դատավարության փուլը: Այս գործով վճիռը կկայացվի մայիսի 5-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մասնավորապես նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, եւ ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական հայց են ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Մեդիա սկիզբ» ընկերության դեմ՝ պարբերականին …
ՀԱՇԻՎ ՉԷ Ապր 21,2011 00:00 Արման Մուսինյանը 1in.am-ի հարցին` արդո՞ք Ս.Խաչատրյանի ազատ արձակումը կարելի է դիտարկել Կոնգրեսի ներկայացրած երեք պահաջների կոնտեքստում, ասել է, որ դա հստակ ազդանշան չէ, քանի որ դրվել է պահանջների ավելի մեծ ծավալ:
ԱԶՆԻ՞Վ ԷԻՆ ՄՂՈՒՄՆԵՐԸ Ապր 21,2011 00:00 Երեկ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցության մասնակիցներից մեկը, որի անունը, բնականաբար, չենք հրապարակում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կտրուկ փոխել էր իր վերաբերմունքը մարտի 1-ի թեմայի շուրջ: Եթե նախկինում նա պարզապես գերադասում էր խուսափել այդ թեմայից` հորդորելով սառեցնել, ապա երեկվա սրտացավությունը, ներկաներից մեկի գնահատմամբ, ազնիվ էր: Նա իսկապես ցանկանում …
ՃԻՇՏ ՉԷ Ապր 21,2011 00:00 «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե իրական կյանքում լինելով ակտիվ ու կենսախինդ մարդ, ինչպե՞ս կարողացաք այս ամիսների ընթացքում գտնվել «փակի տակ», բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանն ասաց. «Ազատություն սիրող մարդու համար դա ամենադժվարն է, շատ երկրների ազատության համար եմ գնացել պայքարել, ուր ասես եղել եմ: Ես ուղղակի ասեմ, որ ազատություն սիրող մարդուն չորս պատի մեջ …
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից