ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ Ապր 08,2011 00:00 Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին խորհուրդ է տվել ազատ արձակել Թբիլիսիի դատարանի կողմից 7 եւ 6,5 տարվա ազատազրկման դատապարտված իսրայելցի գործարարներին: «Եթե Սահակաշվիլիի տեղը լինեի, ներողություն կխնդրեի իսրայելցի գործարարներից եւ նրանց ազատ կարձակեի»,-հայտարարել է նա: Նախկին նախագահը կարծում է, որ ապացույցները, որոնց հիման վրա դատապարտել են գործարարներին, «անբավարար են»: Հիշեցնենք, որ …
ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԵՆ ԳՏԵԼ Ապր 08,2011 00:00 Մեքսիկայում հերթական գաղտնի գերեզմանն են հայտնաբերել: Հյուսիսարեւմտյան Տամաուլիպաս նահանգի տարածքում արտաշիրմել են մի գերեզման, որտեղ 43 անհայտ անձանց դիակներ են եղել: Տեղական իշխանություններն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններ անելուց, սակայն, ըստ որոշ տվյալների, բոլոր այդ անձինք սպանվել են հրազենից: Ներկայումս իրավապահները հետաքննություն են անցկացնում: Ըստ ամենայնի` այդ անձինք մեքսիկական թմրամաֆիայի զոհերն են: Տամաուլիպասի իշխանությունները հայտնում են, …
«Commodore 64»-Ը ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է Ապր 08,2011 00:00 «Commodore 64» ընկերությունը վերսկսելու է «Commodore 64» համակարգիչների արտադրությունը: Այդ մասին այսօր հատնում է «The Times» օրաթերթը: Արտադրողը մտադիր է արդիականացնել 80-90-ականներին թողարկված համակարգերը: Համակարգիչը սարքավորված է լինելու նաեւ DVD-RW օպտիկական կուտակիչով, ներդրված քարտ-ռիդերով, USB եւ Internet պորտերով: «Commodore 64»-ի պատվերը կարելի է կատարել ընկերության կայքում: Հասանելի կլինեն 250-ից 895 դոլար արժեքով հինգ տարատեսակներ: Համակարգիչները …
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿ Ապր 08,2011 00:00 Ապրիլի 6-ի լույս 7-ի առավոտյան Երկիր մոլորակի վրա բռնկվել է մագնիսական փոթորիկ, որն, ըստ Kp գեոմետրիկ ինդեքսի, հասել է 6-ի, ինչը մեկ նիշով ավել է այն նվազագույն շեմից, որը համարվում է փոթորիկ: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, այդ ինդեքսում առկա է 10 մակարդակ. 0-3 մակարդակը համարվում է հանգիստ մագնետոսֆերա, 4-րդ մակարդակը՝ ալեկոծ, իսկ 5-9-ը մագնիսական …
ԱՍՏՂԱՅԻՆ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆ Ապր 08,2011 00:00 Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը հայ կատարողներից շատերը եկել էին իրենց շքեղ հագուստները ցուցադրելու: Նրանց մեծամասնությունն իրենց զգեստները պատվիրել էին հայ ոճաբանների մոտ: Այդ օրը «Կիվերա Նայնոմիս» բրենդի (դիզայներ Արեւիկ Սիմոնյան) զգեստներն էին կրում Էմմին, Անահիտ Սիմոնյանը, Արմինկան, Սոֆի Մխեյանը, Գոհար Գասպարյանը:Մեկ այլ հայ ոճաբանի` Ֆաինա Հարությունյանի զգեստներով էին հանդես եկել հաղորդավար Արսեն Գրիգորյանը, դերասանուհիներ Անի Երանյանն …
ԱՂՔԱՏ ՀՊԱՐՏ Ապր 08,2011 00:00 Հայաստանի կառավարությունը Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով որոշել է Ճապոնիայի կառավարությանը հատկացնել 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ` դրանով գործադիրը հայ ժողովրդի բարոյական պարտքն է կատարում:
ԴԵՌ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ Ապր 08,2011 00:00 Գործադիրը որոշել է ՀՀ սեփականություն համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման եւ շահագործման հետ կապված գործառույթների իրականացման իրավասությունները վերապահել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին: Ակնկալվում է, որ դրանով կապահովվի ժամանակակից տեխնիկական եւ տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդումների հեռարձակման թվային համակարգի ստեղծումը, պահպանումը եւ շահագործումը:
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ Ապր 08,2011 00:00 Կառավարության որոշմամբ Երեւան քաղաքի Արշակունյաց 44 հասցեում գտնվող 1283,8 քմ մակերեսով անշարժ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրակցվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին: Հիշեցնենք, որ այս ՊՈԱԿ-ը Սերժ Սարգսյանի սիրելի փեսայի պրոյեկտն է, որը զբաղվում է քարոզչությամբ` ընդդեմ Ադրբեջանի եւ հանուն Սերժ Սարգսյանի:
ՀԵՌԱՑԱ՞Ն, ԹԵ՞ ՀԵՌԱՑՐԻՆ Ապր 08,2011 00:00 Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Սամվել Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից իրենց դիմումների համաձայն ազատվել են նաեւ Տիգրան Պետրոսյանը եւ Լեւոն Ռուխկյանը: Վարչապետի այլ որոշումներով Ռոբերտ Մակարյանը եւ Արմեն Պողոսյանը նշանակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ:
«ԿԱՆԱՉ ԽԱՉ» ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ապր 08,2011 00:00 Ապրիլի 7-ին ՀՀ կառավարություն հերթական նիստի ընթացքում թեժ քննարկվում էին գյուղատնտեսական խնդիրների հնարավոր լուծումները: Պարզվեց, որ վարչապետը որոշել է ոչ միայն ինքը գյուղացիներին խորհուրդ տալ, այլեւ հատուկ խորհրդատվական խումբ ձեւավորել, որը, վարչապետի խոսքերով ասած, գյուղացիների համար կդառնա «Կարմիր Խաչ»:Համակարգի ներդրման հետ կապված խանդավառված էր նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, որի ակնկալմամբ գյուղերում ««Կարմիր Խաչ»-ի փոխարեն …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին