ԻՆՏԵՐՆԵՏ ԿՈՒՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ Մայիս 31,2011 15:59 ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը այսօր ընդունել է «Հեռահաղորդակցության միջազգային միության» (ՀՄՄ) զարգացման բյուրոյի նորանշանակ տնօրեն Սանու Բրախիմայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ նախարարն անդրադարձել է Հայաստանի կողմից տրամադրած եւ վերջերս «Հեռահաղորդակցության միջազգային միության» կողմից հրապարակած ինտերնետի հասանելիությանը, բաժանորդների թվին վերաբերող հին տվյալներին, ինչպես նաեւ հեռսուտատեսության թվայնացման, վիդեոկոնֆերանսի համար նախատեսվելիք սարքավորումների ձեռքբերման հարցերին: ՀՄՄ …
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է Մայիս 31,2011 15:57 ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է 2011 թվականի մարտի 25-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, տեղամասային ավագ տեսուչի եւ դատաբժշկի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, կեղծ եզրակացություն տալու, եւ քաղաքացիների կողմից ապօրինի զենք, ռազմամթերք կրելու, պահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: …
ՆԱԽԱԳԱՀԸ ԿԼԻՆԻ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ Մայիս 31,2011 15:08 Վաղը` հունիսի 1-ին, նախագահ Սերժ Սարգսյանը, Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Իտալիա՝ մասնակցելու Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնակատարություններին:
ՎԵՐԼՈՒԾԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ Մայիս 31,2011 13:06 Հայ Ազգայնականների Համախմբումը իր տարակոսանքն է հայտնել Երեւանում մայիսի 28-ին Ազատության հրապարակում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պետական տոնին անհարիր մի շարք դրսեւորումների համար: Նախ այն, որ տոնական միջոցառումը սկսվել է 2 ժամ ուշացումով եւ հետո ուղիղ եթեր հեռարձակված միջոցառումը անակնկալ ընդհատվել է Եվրոպական լիգայի ֆուտբոլային հանդիպման ցուցադրությամբ առանց հեռուստաեթերից պաշտոնական բացատրության, այն դեպքում, երբ տոնական …
Ծխախոտի դեմ Մայիս 31,2011 12:44 Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Սա եւս մի առիթ է մարդկանց հիշեցնելու ծխախոտի վնասակար հատկությունների եւ դրանց պատճառով առաջացող այն հիվանդությունների մասին, որոնց պատճառով տարեկան մահանում են միլիոնավոր մարդիկ։ Վիճակագրական տվյալների համաձայն ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների …
ԽՈՍԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Մայիս 31,2011 12:44 Այսօր Մամուլի ազգայի ակումբում ասուլիսի հյուրն էր Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: Թեման էր Վրաստանի ներքաղաքական վիճակն ու հայ- վրացական հարաբերությունները: Հանդիպմանը Շարմանաշվիլին խոսել է Ջավախքի հայերի մասին, որտեղ ասել է, որ մեկ ամիս առաջ Թբիլիսիում տեղի է ունեցել բիզնես-ֆորում, որտեղ հրավիրված են եղել քառասունից ավելի հայ գործարարներ, ովքեր խոսել են ջավախքահայության խնդիրներից: …
Անսովոր բնական ԵՐԵՎՈՒՅԹ Մայիս 31,2011 12:40 Ավստրալիայի արեւելյան ափի բնակիչներն ականատես են եղել հազվադեպ բնական երևույթի: Հսկայական մի սյուն է դուրս եկել օվկիանոսից,-հայտնում է naturalnews.com-ը: Դա տեւել մի քանի րոպե։ Տեղի բնակիչներին այդ երեւույթը վախեցրել է: Այսպես կոչված “ջրային պտտահողմն” առաջանում է տաք եւ սառը օդային զանգվածների բախման ժամանակ: Հաճախ պտույտների արագությունը հասնում է 100 կմ/ժ արագության: Եղել են դեպքեր, երբ …
ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ Մայիս 31,2011 12:30 «Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների` մասնավորապես, մանկատների եւ խնամքի այլ հաստատությունների բեռնաթափման ռազմավարության իրականացման գործում: Հունիսի 1-ին` ժամը 12:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում լրատվամիջոցների հետ «Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավի շրջանակներում: Քննարկմանը կմասնակցեն UNICEF-ի հայաստանյան գրասենյակի փոխներկայացուցիչ Քրիստինա Ռոչելլան, …
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ Մայիս 31,2011 12:13 Հայաստանի տարածքում գտնվող պատմության, եկեղեցու եւ մշակույթի բազմաթիվ հուշարձանների բարձիթողի վիճակի մասին են այսօր «Ուրբաթ» ակումբում ահազանգել «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության ղեկավար-անդամները: Երիտասարդական այս նախաձեռնությունը (ղեկավար Ռուբեն Բաղդիշյան), որ հիմնադրվել է այս տարվա ապրիլին մի խումբ հայրենանվեր երտասարդների կողմից, կոչված է բարձրաձայնելու Հայաստանի մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման խնդիրները: Անտարբերության մատնված համալիրների համար, ըստ …
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ Մայիս 31,2011 10:49 Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի առաջարկությամբ եւ խորհրդի անդամների քվեարկության արդյունքում, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է նոր անդամ՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան), իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ի պաշտոնե հաստատվել …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան