2007թ-ի խորհրդարանական ընտրությունները, ինչպես արձագանքը սարերում, այս չորս տարիների ընթացքում իրենց հետքն են թողնում ներքաղաքական զարգացումների վրա: Այդ ընտրություններում Հայաստանը, թերեւս, առաջին անգամ տեսավ այդչափ գումարների վատնում, հիրավի օլիգարխիկ խրախճանք, որը, սակայն, ոչ բոլոր դեպքերում իրեն արդարացրեց. շատերը միլիոններ ծախսելու դիմաց այդպես էլ մանդատ չստացան: Բայց հետո, արի ու տես, հայտնվեցին Ազգային Ժողովում` համամասնական ցուցակի …