Հայկական ժամանակ. Բյուրոն առանց ամերիկացիների Օգո 23,2011 09:55 Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ԱՄՆ-ում ունի երկու խոշոր ,մասնաճյուղե։ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի և ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կազմակերպություններ։ Այս երկու կազմակերպությունները երկար տարիներ վճռորոշ դերակատարում են ուենեցել ՀՅ դաշնակության ներսում, որովհետև նախ այստեղ են գոյացել կուսակցության հիմնական ֆինանսական միջոցները, և հետո ուժեղ կապերը աշխարհի թիվ մեկ, ժողովրդավարական գերտերության քաղաքական էլիտայի հետ՝ համապատասխան կշիռ են տվել այդ կառույցներին։ …
Ժողովուրդ. Արաբկիրում մի քանի շաբաթ աղբահանություն չի իրականցվում Օգո 23,2011 09:49 Արաբկիրի մի շարք բնակիչներ դիմել են իրենց համայնքի պատգամավորներին` բողոքելով աղբահանության վիճակից: Բանն այն է, որ համայնքում արդեն ավելի քան մեկ շաբաթ է` աղբահանություն չի իրականացվում: Արաբկիր համայնքից ԱԺ պատգամավորներից ոմանք պատրաստվում են Արաբկիրի թաղապետին հրավիրել ԱԺ` բացատրություններ պահանջելու կատարվածի համար: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը` Կյաժ Էդոն: …
Օգո 23,2011 00:00 Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակումԵրեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն «անհանգստանում» է քաղաքի գեղեցկությամբ եւ մաքրությամբ` ապամոնտաժելով կրպակները, սակայն քաղաքում առկա են ավելի հրատապ խնդիրներ, որոնցից մեկը Հանրապետության հրապարակի քանդված վիճակն է, որի մասին անհանգստացողներ չկան:
Օգո 23,2011 00:00 ՀԱՐՑ. Անցած տարվա իմ ունեցած տվյալների համաձայն` ՀՀ-ում կա 20-ից ավելի խաղատուն, որոնցից օրինական գրանցում ունեն 2-ը: Դրանք ոչնչացնում են մեր ազգը` տերերի միլիոնները դիզելու համար: Եթե դա լավ բան է, ինչո՞ւ է Ռուսաստանը կտրականապես դեմ. դրա համար դատ է հասնում: Ինչո՞ւ Հայաստանում դա ոչ ոքի չի հետաքրքրում: Քանի՞ երեխա դրա համար վերջ տվեց իր …
Օգո 23,2011 00:00 ՀԱՐՑ. Ինչպե՞ս հասկանալ գույքահարկի մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների համար գույքահարկի տարեկան դրույքաչափը` բազայի 0,3 տոկոսը, եթե նույն հոդվածի 2-րդ կետի 7-րդ եւ 8-րդ կետերում նշված, հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար հարկման բազան՝ մինչեւ 3 միլիոն դրամը ներառյալ, հարկի դրույքաչափը կազմում է հարկային բազայի 0 տոկոսը: Ո՞րն է …
Օգո 23,2011 00:00 ՀԱՐՑ. Արդեն երկար տարիներ ես օգտվում եմ Ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտից: Առաջներում ինստիտուտում պետպատվերով գործուղված հիվանդներն օգտվում էին բոլոր ծառայություններից, բայց տարեցտարի մերսումների, ջրային դուշերի ծառայությունները դարձան վճարովի: Եթե ես թոշակառու եմ, հաշմանդամ, պետությունն ինձ համար նախատեսել է ջրային մերսումներ եւ լազերային ճառագայթներ, ինչո՞ւ է Ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտի ղեկավարությունն արգելում: Որ ես փող ունենայի, էլ չէի դիմի պետությանը, …
ՋՈԼԻՆ ԽԱՆԴՈՒՄ Է Օգո 23,2011 00:00 Երբ ինտերնետում հայտնվեց Բրեդ Փիթի լուսանկարը սեւահեր, գեղեցկադեմ անծանոթուհու հետ, Ջոլին շտապեց ամուսնու մոտ` պարզելու աղջկա ինքնությունը: Այս պահին Փիթը գտնվում է Շոտլանդիայում, որտեղ եւ անցնում են նրա նկարահանումները «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմի համար: Անջելինան առանց ամուսնուն տեղյակ պահելու ժամանել է Շոտլանդիա եւ օդանավակայանից միանգամից ուղեւորվել նկարահանման հրապարակ: Տեղ հասնելուն պես նա առանց երկմտելու ամուսնուն …
ՀԵՐՔԵԼ Է Օգո 23,2011 00:00 Մի քանի օր շարունակ լրատվամիջոցները գրում էին, որ Ֆիլիպ Կիրկորովը շուտով հայր է դառնալու, իսկ երեխա նրան պարգեւելու է երգչուհի Կամելիան, ում հետ Ֆիլիպը համագործակցում է: Երբ Կիրկորովն իմացել է պտտվող լուրերի մասին, ահավոր զայրացել է` ասելով «Ի՞նչ, ի՞նչ երեխա: Այդ ո՞վ է այդ տեսակ տխմարություն տարածել: Ես ոչ մի հարաբերություն չունեմ Կամելիայի հետ: Լավ …
ՆԱՄԱԿ ԹԱԹԱՅԻՆ Օգո 23,2011 00:00 «Սույն թվի մայիսի 10-ին Թել-Ավիվի «Հեյ խալ հա տարբուտ» դահլիճում Ձեր մենահամերգի օրը հանդերձարանում մոսկվացի պրոդյուսեր Աննա Աբրահամյանը հանձնել էր Ձեզ իմ ստեղծագործությունը՝ խտասալիկ, տեքստ, նոտաներ եւ նամակ: Նրան «իմ խնդրանքով» Ձեզ փոխանցելու համար հանձնել էր «Ազատության ձայն» թղթակից Արտյոմ Չերնամորյանը: Հետագայում Facebook-ում Չեռնամորյանի հարցումին Ա.Աբրահամյանը 14.06.10-ին հաստատում է, որ իրեն հանձնած նյութը (իմ ստեղծագործությունը) …
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒՂԵՐՁ Օգո 23,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթին Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը հայտնեց, որ Աբրահամը հաջողություն է մաղթել Վիկ Դարչինյանին մոտակա` սեպտեմբերի 3-ին կայանալիք մարտում: «Հարգելի՛ Վախթանգ, ողջունում եւ բարձր գնահատում եմ Հայաստանում մրցամարտ անցկացնելու նախաձեռնությունդ` մաղթելով հաջողություն: Համոզված եմ, որ սեպտեմբերի 3-ին քո վարպետությամբ կփայլես: Քո հաղթանակները տոն են դառնում ոչ միայն բռնցքամարտի սիրահարների, այլեւ համայն հայության …
10 Հունվար 16:59 Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
11 Հունվար 07:21 Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից