ՀԱՐՑ. Վերջերս հեռուստատեսությամբ լսել եմ, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն` 2012 թվականին իրենց ավանդները կստանան միայնակ, անժառանգ կենսաթոշակառուները: Ուզում եմ իմանալ, եթե «Փարոս»-ի անդամ չեմ, կարո՞ղ եմ իմ ավանդը ստանալ, ես նույնպես միայնակ, անժառանգ կենսաթոշակառու եմ, ընդհանրապես բարեկամներ չունեմ: Իրինա Մելիքսեթյան, 72 տարեկան, թոշակառու ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների …