ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ Օգո 10,2011 00:00 ՀԱԿ-ը երեկ բանակցությունների սեղանին է դրել 76 պատգամավորների ցանկ, որոնք իրենց գոյությամբ ոչ լեգիտիմ են դարձրել ՀՀ ԱԺ-ն: ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Ներկա Ազգային Ժողովի պատգամավորների մեծ …
ԿԱՄՐՋԻ ՏԱԿ Օգո 10,2011 00:00 «Ժողովուրդ»-ն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից: Պարզվում է, որ միջքաղաքային տրանսպորտով Երեւան գալու ժամանակ օգոստոսի 6-ին` ժամը 15:00-15:30-ի սահմաններում, «Գազել»-ի վարորդն ուղեւորներին իջեցրել է Աբովյան քաղաքի մերձակայքում` կամրջի տակ: Քաղաքացին ասաց, որ թեեւ իրենք վճարել են 1500 դրամ` տոմսի համար, որպեսզի հասնեն Երեւան, հասել են ընդամենը Աբովյան քաղաք: Երբ վարորդին հարցրել են, …
ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ Օգո 10,2011 00:00 «Ժողովուրդ»-ի` ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ հունիսի սկզբներին հայաստանցի տաքսու վարորդի վրա հարձակում կատարած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն պատրաստվում են ուղարկել դատաբժշկական փորձաքննության` պարզելու, թե արդյոք նա չի տառապում հոգեկան հիվանդությամբ: Հիշեցնենք, որ ըստ կասկածների` իրանցին ցանկացել էր թունավորել նաեւ Շոռշոռի ջրամբարը` այնտեղ ինչ-որ սրվակներ նետելով: Սակայն հասարակության շրջանում եղած այս կասկածները …
ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Օգո 10,2011 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան խնդրանքով ոստիկանության «02» հաղորդաշարով եւ օպերատիվ ամփոփագրերով «Իրանի քաղաքացիներ» բառակապակցության փոխարեն հաճախ նշվում է «այլ երկրի քաղաքացիներ» ձեւակերպումը: Բանն այն է, որ որպես կանոն Իրանի քաղաքացիների հանցագործություններն առնչվում են թմրանյութի առքուվաճառքի հետ, ինչն այնքան էլ հաճելի չէ Իրանի դեսպանատան ներկայացուցիչների համար: Ինչպես հաղորդեցին 6-րդ վարչության «Ժողովուրդ»-ի աղբյուրները, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Օգո 10,2011 00:00 ԱՆՈՐՈՇ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏ«Հայաստանի իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների միայն այն դեպքում, եթե վստահ լինեն, որ մեծ տարբերությամբ հաստատուն հաղթանակ կտանեն»,-հայտարարել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով. «Ես չեմ տեսնում որեւէ գործընթաց, որը կարող է հանգեցնել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման: Ինչ վերաբերում է խորհրդարանականին, ապա հերթական ընտրություններն արդեն մոտենում են, իսկ եթե արտահերթ ընտրություններ …
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ Օգո 10,2011 00:00 Իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսության 4-րդ ռաունդը, որը երեկ տեւեց 5 ժամ, առաջին անգամ անցել էր բովանդակային քննարկման օրակարգով: Մինչ առաջին հարկում հավաքված լրագրողները երկրորդում գտնվող դահլիճի աթոռների տեղաշարժերից փորձում էին գուշակել` երկխոսողներն ավարտեցին, թե ոչ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մոտ 3-3,5 ժամ կարդում էր 85 էջից բաղկացած փաստաթուղթն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ …
ԻՍԿԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ Օգո 10,2011 00:00 ԱԺ պաշտոնական կայքում պաշտոնապես շրջանառության մեջ դրված, սակայն նստաշրջանի օրակարգում դեռ չընդգրկված շուրջ 239 օրենսդրական նախաձեռնությունների շարքում հանդիպեցինք ուշագրավ մի նախագծի: Այն վերնագրված է «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի կարգավիճակի մասին»: Սակայն այստեղ առավել հետաքրքիրն այն կազմն է, որով գրվել է նախագիծը` Վիկտոր Դալլաքյան, Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան, Մխիթար Վարագյան, Լյովա Խաչատրյան, Սամվել Բալասանյան, Հակոբ …
ՉԽՈՍԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ Օգո 10,2011 00:00 Թեեւ նախօրեին հրապարակված խոշոր հարկատուների ցուցակում տնտեսվարողների ճնշող մեծամասնությունը վճարների զգալի աճ է արձանագրել, սակայն բջջային կապի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած տվյալներում նահանջն ակնհայտ է: «Վիվասելլ» ընկերությունը, չնայած 7-րդ հորիզոնականում է հանգրվանել, սակայն այս տարվա առաջին կիսամյակում 34.6 տոկոսով պակաս հարկեր է վճարել, քան նախորդ տարի: 27.4 տոկոսով նվազել է 11-րդ տեղում հայտնված «Օրանժ»-ի վճարումը: …
ԲՈՒՀԵՐԸ ԹԵՐԱՆՈՒՄ ԵՆ Օգո 10,2011 00:00 Հայաստանյան բուհերը, «ընդառաջ գնալով» առաջիկա սեպտեմբերը դիմորդների թվի կտրուկ անկմամբ դիմավորելու իրողությանը, հարկային պարտավորությունները կատարելիս այս տարվա առաջին 6 ամիսների համար պետությանը վճարած հարկերը միանգամից նվազեցրել են: Նախկինում նրանք ՊԵԿ կողմից հրապարակվող առաջատար հազար հարկատուների շարքում 50-100 հորիզոնականներում էին գտնվում: Վերջին տվյալով առաջատարը համարվող Երեւանի պետական համալսարանը 109-րդ, Բժշկական համալսարանը 158-րդ, Տնտեսագիտական համալսարանը 318-րդ, Ճարտարագիտական …
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ ՉԵՆ Օգո 10,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված 76 ոչ լեգիտիմ պատգամավորներից երեկ միայն մի քանիսի հետ հաջողվեց զրուցել: Մարդիկ գնացել են տարբեր երկրներ` վաստակած հանգիստը վայելելու: Հարցին, թե ի՞նչ եք մտածում «ոչ լեգիտիմների» ցուցակում հայտնվելու առնչությամբ եւ ի՞նչ հետեւություններ եք անելու, պատգամավորներից հիմնականում նույնաբովանդակ պատասխան ստացանք: Արագածոտնի մարզից ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով, ըստ ցուցակի, եռաֆազ հաշվիչների …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան