ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ` ԴԻՍԿՈՏԵԿՈՒՄ Մար 03,2012 00:00 Ականատեսների վկայությամբ` երեկ` գիշերը, սեւազգեստ ջոկատայինները մտել են Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ տեղակայված դիսկոտեկ ակումբը: Ի դեպ, սա հիմնականում պարսիկների հավաքատեղին է: Ըստ ականատեսների` հատուկ ջոկատայինները եղել են սեւ դիմակներով ու զինված: Իսկ նրանց մեքենաները հիմնականում եղել են ԱԱԾ պետհամարանիշերով: Թե որն է եղել օպերացիայի պատճառը, հստակ ճշտել չհաջողվեց. ե՛ւ ԱԱԾ-ից, ե՛ւ ոստիկանությունից ասացին, որ …
ՎԱՐՈՐԴԻ ԾԱՆՈԹՆԵՐԸ Մար 03,2012 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ազգային Ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի վարորդը` Գրիգորը, Արարատի մարզի Մխչյան գյուղում ռեստորան ունի, որի համար կոմունալ որեւէ վճար չի կատարում: Ավելի ճիշտ, Գրիգորը տարիներ շարունակ չի վճարել օգտագործված հոսանքի եւ ջրի վարձավճարները: Ու քանի որ ԱԺ նախկին նախագահն անցած տարիներին իր մտերիմներին է նշանակել «յուղոտ» պաշտոններին, ուստի …
ՈՐՈՇԵՑԻՆ ՈՐՈՇԵԼ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ Մար 03,2012 00:00 «Ժառանգություն» կուսակցության համագումարը երեկ այդպես էլ կոնկրետ որոշում չկայացրեց ո՛չ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի, ո՛չ իրենց համամասնական ցուցակի, ո՛չ էլ մեծամասնականով առաջադրվողների հարցում: Համագումարը երեկ ընդամենը որոշեց այս հարցում որոշում կայացնել մարտի 18-ին` կուսակցության խորհրդի նիստում:Նկատենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միջեւ դաշինք կազմելու մասին: Եւ «Ժառանգության» համագումարին այդ …
ԶԻՆՎԵԼ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ Մար 03,2012 00:00 Վերջերս պարզ դարձավ, որ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կլինի ԲՀԿ համամասնական ցուցակում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ից այլ անդամներ կլինեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում, Արսենյանն առաջարկեց զինվել համբերությամբ եւ սպասել, մինչեւ ԲՀԿ համամասնական ցուցակի ձեւավորումը վերջնական պատրաստ կլինի:
ՀԱՄԱՄԻՏ Է Մար 03,2012 00:00 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե համամիտ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքի ելույթի հետ: «Միանշանակ համամիտ եմ առաջին նախագահի կարծիքի հետ, որ պարոն Օսկանյանի մուտքը ԲՀԿ պայմանավորված չէ որոշ մարդկանց ստվերներով, ու խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ում որեւէ անձանց ազդեցություն չփնտրել»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Զոհրաբյանը: Ի դեպ, …
ԻՐԵՆԸ ՉԷ Մար 03,2012 00:00 ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՅԴ-ական Արշավիր Կարապետյանին պատկանող տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքին, երեկ հայտարարել էր, որ դա դեռ չի նշանակում, թե այդ ամենը պատկանում է նրան: Ավելին, նա ասել է, որ Արշավիր Կարապետյանի եւ այդ զենքի հետ կապ ինքը չի տեսնում, չկա այդ մասին փաստող որեւէ ապացույց: Բայց նա նաեւ նշել …
ՊԱԼԱՉԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ Մար 03,2012 00:00 Ըստ «Երկիր»-ի` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը մտադիր է ամեն ինչ անել Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին (Պալաչ) Աբովյանի քաղաքապետ «դարձնելու» համար: Սաշիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, արձագանքելով այդ հրապարակումներին, ասաց. «Ես Պալաչի հետ ընդհանրապես կապ չունեմ, իրա հետ ինձ ծանոթացրել ա Գագիկ Ծառուկյանը մոտ 10 տարի առաջ: Հիմա ես Պալաչի հետ կապ …
ՀՀԿ-Ն ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ Է ՀԱՇՎՈՒՄ Մար 03,2012 00:00 «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Երեւանի մի քանի դպրոցներում դասվարներն աշակերտներին հանձնարարում են տանից բերել չափահաս, այսինքն` ընտրության իրավունք ունեցող ընտանիքի անդամների տվյալները: Մարդահամարը վաղուց արդեն անցյալում է, բայց դպրոցներում` հենց ընտրությունների նախաշեմին, անհասկանալի պատճառներով շարունակվում է մարդկանց հաշվարկը: Պարզելու համար դպրոցի տնօրենի` Լուսինե Դանիելյանի նախաձեռնած հաշվարկների իրական պատճառը, «Ժողովուրդ»-ը դիմեց լրագրողական …
«ՄԻ՛ ԽԱՌՆՎԵՔ ԻՄ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԹԵՄԱՆԵՐԻՆ» Մար 03,2012 00:00 Երբ Չարենցավանի ճանապարհին այրվեց ԲՀԿ ուսանողական ավտոբուսը, քաղաքական դաշտում անմիջապես սկսեցին վարկած շրջանառել, թե դա արել է Գագիկ Ծառուկյանի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Արթուր Հարությունյանը (Պալաչը): Վերջինս Աբովյան-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» տրանսպորտային ընկերության տնօրենն է, որի երթուղով Գագիկ Ծառուկյանն անվճար ավտոբուսներ է աշխատեցնում: Պարզելու համար, թե ինչ կապ ունի տեղի ունեցածի հետ Արթուր …
Մար 03,2012 00:00 Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 միջնակարգ դպրոցում աշակերտներից պահանջել են ներկայացնել իրենց տանը բնակվող չափահասների անձնական տվյալները: «Ժողովուրդ»-ի լրագրողն այցելել, ապա նաեւ զանգահարել է դպրոց` ներկայանալով պատահական աշակերտներից մեկի ծնողի անունով եւ հետաքրքրվել. «Մենք ՀՀԿ անդամ ենք ու ցանկանում ենք իմանալ` արդյոք ՀՀԿ-ի համար են վերցնում տվյալները»: Դպրոցի փոխտնօրենը պատասխանել է. «Այո՛, իհարկե Հանրապետականի …
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
30 Մայիս 16:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դա շանտղություն ա մինիմում, բալե´ս». Անաիս Սարդարյանը` ոստիկանների պահվածքի մասին
24 Մայիս 19:24 ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար. 1 անձ ձերբակալվել է․կոմիտեն մանրամասներ է հայտնում
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
25 Մայիս 18:47 Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին