Սարգիս Հովսեփյանը վնասվածք է ստացել Ապր 09,2012 18:49 “Փյունիկ”-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը “Իմպուլս”-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում վնասվածքի պատճառով փոխարինվեց: Ինչպես տեղեկացրեց “Փյունիկ”-ի բժշկական անձնակազմը, Հովսեփյանը ստացել է քառագլուխ մկանի վնասվածք: Բնականաբար, արվում է հնարավոր ամեն ինչ՝ Հովսեփյանին արագ շարք վերադարձնելու համար:
հայց` Պուտինի դեմ Ապր 09,2012 18:36 Վլադիմիր Պուտինին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Միջազգային քրեական դատարան է դիմել փաստաբան Իգոր Կովրիգինը՝ մի խումբ լրագրողների, իրավաբանների և իրավապաշտպանների խմբի նախաձեռնությամբ: Հաագայի դատարանի լիազորությունների շրջանակը ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների քննումն է: Նման մեղադրանքներ են կարող ներկայացված լինել նախկին և ապագա նախագահ Պուտինին: Խոսքը հատկապես Պուտինի հրամանով և իմացությամբ ուժային …
խորհրդակցություն` Բ.Սահակյանի մոտ Ապր 09,2012 18:21 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 9-ին տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
ինքնաբացարկ հայտարարած թեկնածուն ուղեղի ցնցում է ստացել Ապր 09,2012 18:09 Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված և շաբաթ օրը թեկնածությունից հրաժարված անկուսակցական Մերուժան Մխոյանը ուղեղի ցնցում է ստացել։ Այս մասին “Ազատություն” ռադիոկայանը տեղեկացել է “Արմավիր” բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի փաստաթղթերում գրանցված է եղել, որ նա և նրա ազգականը՝ Մուշեղ Մխոյանը, ուրբաթ օրը երեկոյան տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Մերուժան Մխոյանի կինն ու ընտանիքի անդամները …
Տաշիրի քաղաքապետը խոչընդոտել է պատգամավորի թեկնածուին Ապր 09,2012 17:50 Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանը նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի և բռնի գործողության մասին: Թեկնածուն նաև նամակ է հասցեագրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և ՀՀ գլխավոր …
Երեխան փրկել է հոր կյանքը Ապր 09,2012 17:44 ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Լևիսվիլ քաղաքի 22-ամսական մի բնակիչ, որը նույնիսկ չի կարողանում խոսել, փրկել է էպիլեպսիայի նոպայի մեջ հայտնված հոր կյանքը: Երեխան, տեսնելով, որ հայրը վայր է ընկել, վազել է ավտոտնակից տուն է վազել, որպեսզի կանչի մորը: Չկարողանալով խոսել՝ երեխան սկսել է թակել դուռը այնքան, մինչ մայրը հասկացել է և բացել դուռը: Երեխան բռնելով մոր …
Ասկերանի ուղղությամբ անցկացվելու են ԵԱՀԿ դիտարկուներ Ապր 09,2012 17:39 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը։ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը …
Վ. Կարապետյանի ընտրական շտաբերն ընտրացուցակում խախտում են հայտնաբերել Ապր 09,2012 17:34 Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբերի ներկայացուցիչները ընտրացուցակներն ուսումնասիրելիս պարզել են, որ բնակարանից մեկում, որտեղ դեռ անցյալ տարի մեկ մարդու անուն էր գրանցված, այսօր գրանցված է 12 հոգի: “Չորս ընտրական շտաբ ունեմ, որոնք զբաղվում են ընտրացուցակների մաքրմամբ և պարզել են , որ բնակարան կա, որում մեկ մարդ էր անցյալ տարի գրանցված …
Վարուժան Հակոբյանը զբաղեցրեց երկրորդ տեղը Ապր 09,2012 17:29 Armchess.am-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Ֆիլադելֆիայում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր եւ նվաճեց երկրորդ մրցանակը: Նա միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Մագեշ Պանչանատանից, ով ներկայացնում էր Հնդկաստանը;
Մահացել է դերասան Անատոլի Ռավիկովիչը Ապր 09,2012 16:55 Սանկտ Պետերբուրգում 76 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի եւ կինոյի դերասան, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Անատոլի Ռավիկովիչը:Նա դերասանը մահացել է անբուժելի ուռուցքից: Ռավիկովիչը ծնվել է 1936 -ի դեկտեմբերի 24-ին, Լենինգրադում: Նա նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, այդ թվում “Երեք հրացանակիրները. երեսուն տարի անց”, “Անկյունում կանգնած շիկահերը”:
25 Հուլիս 10:30 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինս աշխատում է, իսկ մենք հանգստանում. ինչպե՞ս են ռուսները հանգստանում Բիձու գյոլում
24 Հուլիս 22:13 Ալիևի կողմից հորինված Արևմտյան Ադրբեջան համայնքը կոչ է արել ՀՀ-ին ապահովել ադրբեջանցիների վերադարձը
24 Հուլիս 13:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորել է նստեն մեքենան. Մալաթիա-Սեբաստիայում անչափահասների առեւանգման գործով որոշում կա
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
21 Հուլիս 15:04 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Հայաստան ժամանած ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16