Տղամարդը պնդում է, որ չի հարվածել իրավապաշտպանին (Տեսանյութ) Մայիս 02,2012 16:46 Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանում օրերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել “Հելսինկյան ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ հայտնել, որ ՍԵդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել եւ վիրավորել են իրենց ասոցիացիայի …
Դովեղում կրկին կրակոցներ են հնչել Մայիս 02,2012 16:39 Այս գիշեր Տավուշի մարզի Դովեղ գյուղի մոտակայքում` հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, կրկին խախտվել է հրադադարի ռեժիմը: Հայ դիրքապահների` իրավիճակին համապատասխան եւ համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդը ստիպված է եղել դադարեցնել իր գործողությունները: ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունից armlur.am-ին հայտնում են, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:
քաղցկեղ՝ Չինական կոսմետիկայից Մայիս 02,2012 16:32 Անգլիայում 16-ամյա բնակչուհի Տաշա Ժիլկայը հեղուկ կոսմետիկ միջոցի օգտագործումից ծանր ալերգիա է տարել ինչն էլհանգեցրել է մահացու հիվանդության ու պլաստիկ վիրահատության: Նրա մոտ ալերգիկ ռեակցիա սկսվել է չինական կոսմետիկայի օգտագործման արդյունքում, -հայտնում է Life News-ը: Ինչպես նա է պատմել, աչքերի համար նախատեսված հեղուկ միջոցն օգտագործելուց հետո, ուժեղ այրոց է սկսվել նախ ձախ աչքում, իսկ մի …
ԱԺ հերթական նիստը չի կայացել Մայիս 02,2012 16:27 ՀՀ Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացրին, որ ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: “ԱԺ կանոնակարգ” օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել …
Ժառանգության բուկլետը պատռողն անչափահաս է.Ոստիկանություն (տեսանյութ) Մայիս 02,2012 16:18 Հայաստանի ոստիկանությունը տեսապարզաբանում է ներկայացրել նախօրեին Ավանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ խոչընդոտվել էր “Ժառանգություն” կուսակցության քարոզարշավը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք է դիմել ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ հայտնել, որ մի շարք քաղաքացիներ խոչընդոտել են իր ընտրարշավը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանություն է բերվել …
ԵՊՀ-ն նշեց իր հրատարակչության 90-ամյակը Մայիս 02,2012 16:00 Հայկական տպագրության 500-ամյակի շրջանակներում մայիսի 2-ին նշվեց ԵՊՀ հրատարակչության 90 ամյակը: ԵՊՀ հրատարակչությունը Հայաստանի Հանրապետությունում գործող ամենահին հրատարակչությունն է, որն իր գործունեության ընթացքում տպագրել է ուսումնագիտական գրականություն: “Մեր հրատարակչությունը մեծ ծառայություններ ունի գրքի տպագրության, տարածման առումով: Այնտեղ հրատարակվել են մի շարք բարձրարժեք հրատարակություններ”,- ասաց Արամ Սիմոնյանը: ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանի խոսքով` ԵՊՀ հրատարակչությունը գործել …
Ջրանցքի մեջ հայտնաբերվել է 30-35 տարեկան տղամարդու դի Մայիս 02,2012 15:42 Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 14.30–ին անհայտ քաղաքացուց Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի մոտ գտնվող ջրանցքում մարդ է խեղդվել։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ–մայոր Արամ Զախարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քաղաքացիները ջրանցքից …
Սեյրան Օհանյանը մեկնել է Ղազախստան Մայիս 02,2012 15:29 ՀՀ պաշտպանության նախարարությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ 2012-ի մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայանալիք ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, մայիսի 2-ին Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ սեպտեմբերին անցկացվելիք “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժությանը վերաբերող հարցեր, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակացության զարգացման …
Այս տարի քարոզարշավը բավական անգրագետ իրացվեց Մայիս 02,2012 15:28 Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, SPRING PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանը և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը ասացին, որ այս 30 օրերի ընթացքում բավականին միապաղաղ, ոչ հետևողական և պասիվ քարոզարշավի ականատես եղանք, այն, որ պաշտոնական քարոզարշավին ընդամենը մի քանի օր է մնացել, թվում է, թե նախընտրական պայքարի մթնոլորտն այնքան պետք է թեժացած լիներ, որ մենք …
շարժիչով զուգարանակոնքի ռեկորդ (տեսանյութ) Մայիս 02,2012 15:27 Մոտոքրոսի Կանադայի նախկին չեմպիոն Ջոլին Վան Վյուգտը շարժիչով զուգարանակոնք վարելու արագության նոր աշխարհի ռեկորդ է սահմանել:Էքստրեմալ սպորտի սիրահար մարզուհուն հաջողվել է շարժիչով զուգարանակոնքով 75կմ/ժ արագություն զարգացնել: Ավելի վաղ նա սահմանել էր մեկ այլ ռեկորդ` 68կմ/ժ: http://media.brisbanetimes.com.au/sport/sports-hq/speeding-dunny-worlds-fastest-toilet-3264382.html
25 Հուլիս 22:17 «Սա երազ է… սա նույնիսկ երազի մեջ տեսնվող երազ է»․ Ռիչարդ Մադլենյանն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, որովհետև ՀԷՑ-ից զանգել են իրեն
24 Հուլիս 22:13 Ալիևի կողմից հորինված Արևմտյան Ադրբեջան համայնքը կոչ է արել ՀՀ-ին ապահովել ադրբեջանցիների վերադարձը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
21 Հուլիս 15:04 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Հայաստան ժամանած ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16