ՓԼՈՒԶՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ Մայիս 03,2012 00:00 Փլուզման հերթական դեպքն է արձանագրվել Գյումրու Մուշ-2 նորակառույց թաղամասում. 8-րդ շենքի 33 բնակարանի խոհանոցի պատի որոշ հատվածների, առաստաղի ծեփամածիկն է թափվել, ինչպես նաեւ ննջասենյակի եւ հյուրասենյակի դռներն են տեղահան եղել, դուրս եկել շրջանակներից, պատերին ճաքեր են առաջացել: Բնակարանը պատկանում է Լաուրա Դավթյանին: «Կամաց-կամաց սկսեց սվաղը թափվել, հետո բլոկները: Մի ահավոր վիճակ է, առավոտ ելանք, շատ …
ԸՆՏՐԱԿԱՆ ՀՈՒՄՕՐ Մայիս 03,2012 00:00 Ի՞ՆՉ ՄՆԱՑՄաշտոցի պուրակում երեկվա դրությամբ մնացել էին Տիգրան Խզմալյանի «բալգարկան», Մանվել Սարգսյանի «պտուտակահանը» եւ Միքայել Մինասյանի՝ Միշի «ականջները»: ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԿԵՐՊԱՐՄիասնական շտաբի համագործակցությունը հայրենի քաղաքական դաշտում մի նոր քաղաքական կերպար է ավելացրել՝ ՀԱԿաԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ: ՀԱՄՈՆԵՐՈՎ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր քաղաքական գծի շարունակելիությունն ապահովելու համար ընտրացուցակում Բանգլադեշցի Համոյի փոխարեն քաղաքագետ Համոյին է ներառել:
«ՆԱՄՈՒՍՈՎ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՉԸ Մայիս 03,2012 00:00 Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գյումրի էին այցելել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները: Որպեսզի հնարավորինս շատ մարդ հավաքվի Թատերական հրապարակում, կազմակերպվել էր համերգային ծրագիր: Բայց գյումրեցիները քիչ էին, կարելի է ասել՝ ՕԵԿ նախագահի սպասելիքները չարդարացան. դժվար թե կարողանա մեծ թվով ձայներ հավաքել Շիրակից:Ելույթով հանդես եկան ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Հովհաննես Մարգարյանը: Նրանք …
Մայիս 03,2012 00:00 «Ժողովուրդը ՀՀԿ-ից ավելի լավ ընտրություն չունի»: Գալուստ Սահակյան panorama.am Կանխատեսումների մեծ վարպետը, հակառակ տարիքին, դարձյալ աչքի է ընկնում իր անհամբեր բնավորությամբ: Մայիսի 6-ին, իսկ ավելի ճիշտ՝ այդ օրը գրանցվելիք տոկոսներին նա այնպես է սպասում ու Հանրապետականի հաղթանակին այնքան է հավատում, որ այլ ելք չգտնելով՝ արդեն բոլորի անունից է խոսում: Առաջիկա կիրակի ընտրազանգվածը, իհարկե, կորոշի, թե …
Մայիս 03,2012 00:00 «ՀՅԴ-ն թույլ չի տա, որ հայը ստրուկ լինի»: Վահան Հովհաննիսյան yerkir.am Թվում է՝ «Դաշնակցության» պայքարը ոչ թե խորհրդարան անցնելու, այլ ստրկատիրական կարգերի դեմ է: 120 տարի հայ ժողովրդի կողքին ապրելով՝ ՀՅԴ-ն նոր է գնահատելով արձանագրում, որ մեր ազգի ազատության չափաբաժինը ոչ միայն բավարար չէ, այլեւ վատթարագույն վիճակում է, որը երբեւէ գոյություն է ունեցել մարդկության պատմության …
Մայիս 03,2012 00:00 «Ես այնպիսի պատգամավոր եմ եղել, որ սկի մի անգամ ԱԺ-ից ձեն չեմ բարձրացրել»: Սեդրակ (Սեյրան) Սարոյան mardik.am Ինքնագնահատականը, մանավանդ երբ այն օբյեկտիվ է, իսկապես լրացնում է մարդկային առաքինությունների շարքը: Թեեւ գեներալ Սեյրանը հատկապես քարոզարշավի ամենաթեժ շրջանում այսչափ կտրուկ հարված սեփական իմիջին չպետք է հասցներ: Մեկ անգամ նրան մարդիկ ձայն են տվել, որպեսզի իրենց բյուր խնդիրների …
ՄԵՐԺԵԼ ԵՆ ԲՀԿ-ԻՆ Մայիս 03,2012 00:00 Օրերս ԲՀԿ-ի Սիսիանի տարածքային ընտրական շտաբի պետը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ բողոքելով, որ տեղի ուսումնական հաստատությունները մերժել են իրենց հաստատությունում տարածք տրամադրելու հարցում: Սակայն ԿԸՀ-ն միաձայն մերժել է ընթացք տալ դիմումին, քանի որ պահանջը վերաբերել է ոչ թե դահլիճ տրամադրելուն, այլ հիմնարկների կոլեկտիվների հետ հանդիպելուն: Իսկ դա օրենքով չի սահմանվում:
ՀԱՎԱՔԵԼ Է ԱՆՁՆԱԳՐԵՐԸ Մայիս 03,2012 00:00 Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Գագիկ Սարգսյանը քարոզարշավի մեկնարկի առաջին օրերին հավաքել է համագյուղացիների անձնագրերը ու մինչ օրս պահում է իր մոտ: Այս մասին Hayeli.am-ին ահազանգել են այդ գյուղի բնակիչները, որոնց պատմելով` եթե իրենք այլ հարցերի հետ կապված անձնագրի անհրաժեշտություն են ունենում, գնում, հատուկ խնդրում են գյուղապետին, համոզում, որ իրենց անձնագիրը մեկ-երկու օրով տա՝ …
ԻՆՉՊԵ՞Ս ԼՈՒԾԵԼ Մայիս 03,2012 00:00 Մաշտոցի պուրակում կրպակների հարցը պետք է այնպես լուծել, որպեսզի հետո էլ դրանց սեփականատերերը դրոշներով չգան այդտեղ՝ գիշերելու: Այս մասին մայիսի 2-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
ՏՈՆ ԿԼԻՆԻ Մայիս 03,2012 00:00 «Մեքենաների շարաններով, ջիպերով-միպերով թրեւ գալը ընտրատեղամասերում պետք է արգելել: Ընտրությունների օրը տոն ա, եւ չեմ ուզում, որ այդ տոնն ինչ-որ մի ձեւով ստվերվի: Մենք բոլորս կրում ենք դրա համար անձնական պատասխանատվություն»,-ընտրություններին ընդառաջ ստեղծված օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ հրահանգել հստակ եւ օրենքի շրջանակներում աշխատել դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ:
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
20 Փետրվար 14:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով սկանդալ է բացահայտվել դատարանում. ինչ կորոշի իրավապահ համակարգը
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան