«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ Հայ ազգային կոնգրեսում «նեղացածների» մի խումբ կա, որոնք չեն ցանկանում իրենց գործունեությունն այնտեղ շարունակել: Խոսվում է, որ նրանց շարքերում են` ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀԱԿ անդամներ Վաղարշակ Հարությունյանը, Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ …