ՍԱԿԱՎԱՄԱՐԴ Մայիս 30,2012 00:00 Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Բելառուսից վերադարձել է Հայաստան: Նրան օդանավակայանում 2-3 հոգի է դիմավորել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այնտեղ են եղել Նաիրա Զոհրաբյանը, Խաչիկ Գալստյանն ու ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: Իսկ մյուս ԲՀԿ-ականները երեկ հավաստիացնում էին, թե Ծառուկյանն ինքն է խնդրել, որ չհասնեն օդանավակայան՝ ասելով՝ «վաղը կգաք, կխոսենք»:
ՀԵՆՑ ԻՄԱՑԱՎ՝ ԿԱՍԻ Մայիս 30,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին առաջարկել են ՀՀ բնապահպանության նախարարի պորտֆելը: Սակայն նա կտրականապես դեմ է եղել եւ հայտարարել, որ ինքը չի ցանկանում Ազգային Ժողովից «դուրս գալ»: ՀՀԿ-ն ամեն կերպ ցանկանում էր «լիկվիդացնել» Նիկոյանին, քանի որ նա ընդգծված վատ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս, ինչպես հայտնի է, գնալու է ԱԺ: Այս թեմայի …
ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱ՞Ր Մայիս 30,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունում այս օրերին քննարկվող թեման դարձել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցը: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները հույս ունեին, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կընտրվի, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ ձայներ հավաքել եւ պարտվեց: Իսկ քանի որ Դալլաքյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանը մտածում է նրան «շնորհել» գոնե ՀՀ սպորտի …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 30,2012 00:00 ԸՆԴՈՒՆԵԼ Է Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նա ողջունել է բարոնուհուն եւ բարձր գնահատել տարիներ ի վեր Հայաստանին ու Արցախին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը: ՉԻ ԿԻՍՎԻՄայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների …
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳԱՂՏՆԻ ԿՊԱՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ Մայիս 30,2012 00:00 ԲՀԿ-ի՝ վերջին շրջանի անակնկալ պահվածքը, երբ ԱԺ-ում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը հրաժարվեց մաս կազմել իշխող կոալիցիային, շարունակում է մնալ քաղաքական կուլիսներում ամենաքննարկվող թեմաներից մեկը:Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին հանրահավաքային ելույթներից մեկում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ քաղաքագիտական հայտնի վերլուծությամբ՝ ԲՀԿ-ի՝ իշխանությունից տարանջատվելու եւ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին: Ժամանակին այդ հեռանկարը շատերին …
ԱՅՍՕՐ ԿԼՍԻ Մայիս 30,2012 00:00 ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ շարունակեց Հայ ազգային կոնգրեսի հայցի քննարկումը: Պատասխան խոսքով հանդես եկավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ավելի քան մեկ ժամ տեւած ելույթում նա հերքում էր ընտրությունների կեղծման մասին ՀԱԿ փաստերը: Ըստ Մուկուչյանի՝ Կոնգրեսի ներկայացրած փաստերը ծանրակշիռ չեն՝ ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Մուկուչյանը հայտարարեց, թե կնիքների, կրկնակի քվեարկության, կուտակումների մասին տեղեկությունները ենթադրությունների ոլորտից են, …
ԽՈՒԼԻԳԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ Մայիս 30,2012 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած «Քրեական ոգեկոչում» լուրը ցնցումների մեջ էր գցել Աշնակի գյուղապետ Գեւորգ Մարտիրոսյանին: Վերջինս երեկ զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ փողոցային հայհոյանքներ տեղացել թերթի աշխատակիցների հասցեին՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել: Իհարկե, համարժեք պատասխան ստանալուց հետո Մարտիրոսյանն անջատել է հեռախոսը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ ընդամենը երեք օր առաջ փողոցային խուլիգանից ոչնչով չտարբերվող …
ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏԻԺ ՉՄՆԱՑ Մայիս 30,2012 00:00 Երեկ ԿԸՀ-ն գրանցել է խորհրդարան անցած 6 քաղաքական ուժերի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ցուցակները: Ասել է թե` արդեն հայտնի է գալիք խորհրդարանի ամբողջական կազմը, եւ կարելի է գնահատել, թե որքանով էր այս կամ այն քաղաքական ուժն անկեղծ, երբ անցած տարի բարձրաձայնում էր ԱԺ կազմը թարմացնելու անհրաժեշտության մասին:Ու թեեւ այս առումով պատկերը որոշակիորեն հստակեցվեց նախընտրական ցուցակների …
«ԵՍ ՊՈՒՃՈՒՐ ԺԱՄԱՆԱԿ ՈՒԺԵՂ ՍՊՈՐՏՍՄԵՆ ԵՄ ԵՂԵԼ» Մայիս 30,2012 00:00 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ի սկզբանե դրական է վերաբերել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կոալիցիա չկազմելու հայտարարությանը: Անդրադառնալով ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին` Բոստանջյանը նշեց. «Ուղղակի ընդդիմադիրն ավելի կատեգորիկ է ասված, այս դեպքում ավելի լավ է ասել` կառուցողական»:-Դուք այլեւս Ազգային Ժողովի պատգամավոր չեք, քանի որ Ձեզ …
Մայիս 30,2012 00:00 Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ապրիլի 18-ին Կիեւյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանին սպանել են: Մեզ հետ զրույցում դա հաստատեց նրա հայրը՝ Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը: «Դա ինքնասպանություն չի եղել, աղջի՛կ ջան: Մենք դեռ չենք սթափվել տեղի ունեցածից: Աղջիկս նույնիսկ Կիեւյան կամրջի տեղը չի իմացել: Ում ձեռագիրն է սա՝ դեռ պարզ չէ: …
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
10 Հուլիս 11:32 Բացառիկ փաստաթուղթ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարը Լևոն Քոչարյանի օգնականից բացատրություն է պահանջել
08 Հուլիս 15:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուլիգանության պահվածքով աչքի ընկած ՔՊ-ական պատգամավորը սպասում է դատախազի դիմումին
09 Հուլիս 14:16 Ահազանգ. ապօրինի աճուրդի է հանվել ՀՀ վաստակավոր արտիստի բնակարանը՝ նրան հասցնելով ինսուլտի, ջարդել են դուռը, նրան հանել դուրս
04 Հուլիս 12:40 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի դեմքը, երբ հարցնում են Սեւանում դուստր առանձնատուն ունի
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
09 Հուլիս 08:00 Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»
27 Հունիս 22:40 Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին. Արա Զոհրաբյան
25 Հունիս 11:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ վճարում Սրբազանի կեցավայրի վարձը, ես բավականին հարուստ մարդ եմ․ Գառնիկ Դանիելյան