Քարաթափում Վայք-Հերհեր ճանապարհի մոտակայքում Մայիս 30,2012 11:15 Այսօր` մայիսի 30-ին, ժամը 09.20-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Հերհեր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում թափվել են քարեր՝ ճանապարհը դարձնելով միակողմանի: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության եւ տրանսպորտի բաժնի ղեկավարները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Տավուշում կարկուտը վնասել է ցանքատարածքներ Մայիս 30,2012 10:53 Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիս 29-ին՝ ժամը 19.20-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Տավուշ և Վերին Կարմիր աղբյուր գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները: Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ պատճառված վնասի չափերը ճշտվում են: Տարածքը “Մեվանծ” ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստն է Մայիս 30,2012 10:41 Այսօր՝ ժամը 19։30-ն, տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, իսկ 30 րոպե անց՝ 20։00-ին, ՀՀԿ խորհրդի նիստը: Հիեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չէր բացառել, որ այսօրվա նիստում քննարկվեն երկրի օրենսդիր մարմնի հետ կապված հարցերը, իսկ Կառավարության ձևավորման հարցը չքննարկվի և հետաձգվի մինչև գործող Կառավարության հրաժարականը:
Ժողովուրդ. Այսօր մինչ մանդատների հանձնումը Ծառուկյանը Կոնյաչնիում կհանդիպի կուսակցականներին Մայիս 30,2012 08:55 Այսօր` մինչ Աժ պատգամավորների մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր պատգամավորների հետ: Ժողովուրդ-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ժամը 14:30-ին Ծառուկյանը հանդիպում է նշանակել Կոնյակի գործարանում: Ըստ ամենայնի` ԲՀԿ առաջնորդը պատգամավորներին կբացատրի իրենց հետագա անելիքները` զգուշացնելով որ ագրեսիվ քննադատական վարքագիծ չդրսևորեն: Իսկ երբ նրանք ,ուղևորվենե ԿԸՀ` մանդատները ստանալու, 16:00-ին ,Կոնյաչնիե …
Հրապարակ. Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետին կփոխարինի քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը Մայիս 30,2012 08:53 Ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելուց հետո նոր կառավարությունում դժվար թե ԲՀԿ-ական նախարար կամ մարզպետ մնա: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև Գեղարքունիքի մարզպետի` Նվեր Պողոսյանի փոփոխության հարցը, քանի որ վերջինս ևս ԲՀԿ-ական է: Որոշ տեղեկություններով, Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվելու քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ով ծնունդով այս մարզից է: Նա օրերս հավաքել …
Երկիր. Տեղամասային ընտրահանձնաժողովների անդամների աշխատավարձը դեռ չի վճարվել Մայիս 30,2012 08:49 Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին հասանելիք աշխատավարձը մնաց չվճարված: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները նվազագույն աշխատավարձի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո”,- սահմանում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը` չհստակեցնելով, թե քանի օրվա միջակայքում …
Հրապարակ.ԲՀԿ մարզպետ Սերգեյ Բագրատյանն ուշի ուշով սպասում է Սերժ Սարգսյանի փոքրիկ ազդանշանին Մայիս 30,2012 08:45 Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԲՀԿ մարզպետ Սերգեյ Բագրատյանն ուշի ուշով սպասում է ՀՀԿ-ի, այն է` Սերժ Սարգսյանի փոքրիկ ազդանշանին` դուրս գալու ԲՀԿ-ից և անդամագրվելու ՀՀԿ-ին, պահելով մարզպետի պաշտոնը: Նեղ-հարազատ միջավայրում նա ասել է. “Ես ի՞նչ ԲՀԿ-ական, ես նախագահի մարդն եմ: ԲՀԿ-ական մարզպետը, հիշեցնում է թերթը, պաշտպանության նախարարությանը վառելիք մատակարարողներից մեկն է, ունի նաև …
Հայկական ժամանակ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ջրի նոր սակագին է սահմանել Մայիս 30,2012 08:42 Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման նոր սակագին է սահմանել` 174.059 դրամ մեկ խորանարդ ջրի դիմաց: Այս սակագինը գործելու է 2012-ի հուլիսի 8-ից: Ներկայումս սակագինը 174.065 դրամ է, իսկ հանձնաժողովին դիմած “Երևան ջուրը” ակնկալում էր 176.082 դրամ: Սպառողի տեսանկյունից սա, անշուշտ, իրադարձություն չէ: Յուրաքանչյուր խմ ջրի …
Հայացք. Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին առաջարկվել է վարչապետի պաշտոնը Մայիս 30,2012 08:38 Թերթի ունեցած հավաստի տվյալներով` Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մի քանի օրով գտնվում էր Երևանում: Նախագահականում Կ.Կարապետյանին առաջարկվել է վարչապետի պաշտոնը: Սակայն, թերթի աղբյուրների հավաստմամբ, նախկին քաղաքապետը հասկացրել է, որ չարժի 7-8 ամսվա համար ,վարչապետոտվելե: ՀՀ նախագահը Կարեն Կարապետյանի հետ ինչ-որ բան է պայմանավորվել, ու նրանք հաշտ ու խաղաղ բաժանվել են: …
Չորրորդ ինքնիշխանություն. ՀԱԿ գործիչները չեն մասնակցելու ԿԸՀ-ի այսօրվա արարողությանը Մայիս 30,2012 08:35 Այսօր ժամը 14-ին ԿԸՀ-ում տեղի կունենա մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում “ընտրված” Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՉԻ տեղեկություններով, սակայն, Հայ ազգային կոնգրեսի կողմից պատգամավոր ընտրված գործիչները այդ արարողությանը չեն մասնակցելու: Նրանց մանդատները ԿԸՀ-ից ստանալու է Կոնգրեսի ներկայացուցիչը ԿԸՀ-ում: Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ՉԻ հետ զրույցում դա բացատրել է այսպես. “Մեր խմբակցությունը նպատակահարմար …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
25 Դեկտեմբեր 17:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
25 Դեկտեմբեր 11:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռը կործանվել է. 72 մարդուց 6-ն է ողջ մնացել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը