ԸՆՏՐԱԿԱՆ ՀՈՒՄՕՐ Մայիս 02,2012 00:00 ՍԵՓԱԿԱՆ ԻՆՔՆԱPR-Ի ՎԵՐՋԸՍերժ Սարգսյանը մայիսի 1-ին բուտիկներն ապամոնտաժեց, մայիսի 9-ին կապամոնտաժի Հաղթանակի կամուրջը: Իսկ նախագահական ընտրություններից հետո կապամոնտաժվեն ՀՀ կառավարության շենքը, «Մայր Հայաստան» հուշարձանն ու «Ջազվե» սրճարանների ցանցը: ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆԿհանդիպենք Մաշտոցի պուրակում ԱՍՈՒՄ ԵՆՌոբերտ Քոչարյանը շփոթել եւ «Դաշնակցության» երդման զենքը տվել էր Գագիկ Ծառուկյանին:
ՀՀԿ-Ն ՆՈՐԻՑ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԲՀԿ-ԻՆ Մայիս 02,2012 00:00 ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները կամ գոնե նման հակասության առկայությունը կուսակցությունների «միջին եւ ստորին» շերտերում ակնհայտ է: Պետք չէ լինել մասնագետ՝ հասկանալու համար, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միմյանց դեմ տեղեկատվական պատերազմ են մղում, որը գնալով ստանում է ավելի ու ավելի սուր բնույթ՝ ծաղրանկարներով, սարկազմով լի գրառումներով, ինչպես նաեւ բավական մեծ թվով տեսահոլովակներով, որոնք, «չգիտես որտեղից», հայտնվում են «Յութուբ»-ում, …
ՓԱՍՏԵՐԸ ՉԿԱՆ ՈՒ ՉԿԱՆ Մայիս 02,2012 00:00 Ընտրություններին հաշվված օրեր են մնացել, եւ մենք փորձեցինք պարզել, թե այս ընթացքում ինչ բնույթի բողոքներ են ստացել Գյումրու եւ շրջակա գյուղերի ընտրատեղամասերը համակարգող եւ վերահսկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Հանձնաժողովականները չեն հերքում, որ մարզում ընտրակաշառքի բաժանման դեպքեր կան, սակայն նաեւ խոստովանում են, որ իրենք անզոր են պայքարել դրանց դեմ: Պարզվում է՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների՝ …
Մայիս 02,2012 00:00 «Ոչ մեկը չի տոնում մայիսի 1-ը՝ բանվորի տոնը, որովհետեւ տոնելու համար մարդու ձեռքն ու խիղճը պետք է մաքուր լինի»: Ռուբեն Թովմասյան tert.am Այն, որ մայիսի 1-ը՝ որպես տոն, վաղուց չի նշվում, հայտնի է: Պատճառն այն է, որ Հայաստանում պարզապես «աշխատավոր» չկա: Ո՞վ նշի, ո՞ւմ համար: Ինչ վերաբերում է խղճի ու ձեռքերի մաքրությանը, ապա ձեռքերը միշտ …
Մայիս 02,2012 00:00 «Հեսա մի քանի տարի հետո Հայաստանում շատ քիչ քանակությամբ եզդիներ ու ոչխար կմնա»: Ազիզ Թամոյան «Հրապարակ» Եզդի ժողովուրդը հարգում ու հավատում է իր առաջնորդին, բայց զարմանալի է, որ նման հայտարարությունը դեռեւս հունից չի հանել Հայաստանում բնակվող այս ազգության մի քանի տասնյակ հազար ներկայացուցիչներին: Համաձայնեք, որ ավելի կոպիտ կերպով դժվար կլիներ վերջիններիս ինքնասիրությունը վիրավորել: Ստացվում է, …
Մայիս 02,2012 00:00 «Նույն Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ծեծի… բայց մենք հստակ հրահանգ ունենք, որ չի կարելի»: Ռուբեն Հայրապետյան «Առավոտ» Փաստորեն, մինչ այսօր մեր երկրում ով ում ծեծել է, հրահանգ է ունեցել: Դատելով Ռուբեն Հայրապետյանի խոսքերից՝ կարելի է ասել, որ վերջերս, երբ Արմավիրի մարզում առաջադրված թեկնածուներից Մերուժան Մխոյանը ծեծի ենթարկվեց, դա կազմակերպված …
ԴԵՌ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ Մայիս 02,2012 00:00 Դեռեւս ապրիլի 6-ին բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանին իր՝ Եղվարդի բնակարանից դուրս գալու պահին երկու անհայտ անձինք ծեծի էին ենթարկել: Գեւորգյանը վերջերս է հիվանդանոցից դուրս գրվել, սակայն պարզվում է՝ նրա առողջությունը դեռ վերականգնված չէ. ծեծի ենթարկված պաշտոնյան եւս մեկ անգամ պետք է վիրահատվի: Գեւորգյանին ծեծողները հայտնի են, սակայն դեռ ձերբակալված չեն, գտնվում են …
ԲՀԿ-Ն ՉԻ ՍԱՏԱՐՈՒՄ Մայիս 02,2012 00:00 Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում անցկացրած քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ իրենք սատարում են առաջադրված անկուսակցական թեկնածու Սմբատ Սիմոնյանին: Սա ուշագրավ է նրանով, որ թիվ 23 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու իր հարազատ կուսակցությունն իրեն չի սատարում: Սակայն …
ԼԻՍԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է ԱՆՎԱՆԵԼ Մայիս 02,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանցագործ է անվանել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Թաթուլ Հակոբյանին: Հանդիպմանը ներկա գտնվողներից մեկը դա չի հանդուրժել ու սկսել է գոռալ՝ հայտարարելով. «Հանցագործը դու ու քո գերդաստանն եք, որ սաղ օրը ձեր մասին են խոսում»: Այս հայտարարությունից հետո …
ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է Մայիս 02,2012 00:00 Երեկ՝ առավոտվանից, Բուզանդի փողոցը փակ էր. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կենտրոնական շտաբում պետք է հանդիպեր կուսակցության Կենտրոնի ակտիվի հետ: Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Կենտրոն վարչական շրջանում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուներ Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը մոտ երկու ժամ սպասում էին Սերժ Սարգսյանին: Լրագրողներն էլ այդ ընթացքում փորձում էին ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանից ինչ-որ խոսք «պոկել»: …
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
21 Փետրվար 11:39 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորում աշակերտը քանոնով հարվածել է փոխտնօրենին. հայհոյանքներ, շշով ջուր լցնել միմյանց վրա
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան